Լրահոս
Հայաստան
12:31
20.12.20
65

Անվտանգության մարմինների աշխատակցները Արթուր Վանեցյանի հետ Եռաբլուրում են. այսօր նրանց մասնագիտական օրն է. ուղիղ

Այս պահին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կոչով Եռաբլուրում են հավաքվել ԱԱԾ, ինչպես նաև այլ ուժային կառույցների բարձրաստիճան սպաներ,գեներալներ:

Այստեղ են Արթուր Վանեցյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Արզուման Հարությունյանը, ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը և այլք: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում նահատակված մեր հայորդիների շիրիմներին:

Նշենք, որ Հայստանում եռօրյա սուգ է հայտարարվել Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 19-ին մեծ թվով ազատամարտիկներ, զոհվածների հարազատներ հավաքվել էին Եռաբլուրում և հայտարարում էին, որ թույլ չեն տալու Փաշինյանին մտնել Եռաբլուր:

Փաշինյանին նրանք դիմավորել էին «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով, նրանց և Փաշինյանի աջակիցների միջև բախումներ են տեղի ունեցել:

Ոստիկանները Փաշինյանի ճանապարհը բացելու համար հրմշտելով հեռացրել են ազատամարտիկներին, զոհվածների հարազատներին և Փաշինյանի դեմ բողոքող մյուս քաղաքացիներին:

Նշենք, որ Եռաբլուրում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարին ժողովրդից պաշտպանելու համար օգտագործվեց փամփուշտներից պաշտպանող ճամպրուկ և անձրևանոց: