Լրահոս
Հասարակական
22:26
24.06.26
73

Ակնալիճում բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia Sorento»-ն

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ հատվածում, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Վարդան Հ․-ի վարած «Kia Sorento» մակնիշի, 35-ամյա Արամ Լ․-ի վարած «Mitsubishi Pickup» մակնիշի և 24-ամյա Աղասի Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi Pickup»-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում, իսկ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել։