Լրահոս
Միջազգային
22:18
24.06.26
153

Ե՞րբ կվերսկսվեն ԱՄՆ-Իրան տեխնիկական խմբերի խորհրդակցությունները. Ռուբիոն հայտնել է ամսաթիվը

Img default alt hy

Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման տեխնիկական խումբը կրկին կհավաքվի հունիսի 30-ին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Տեխնիկական խումբը կրկին կհավաքվի, որքան հիշում եմ՝ 29-ին կամ 30-ին։ Նրանք բաժանվել են աշխատանքային խմբերի, որոնք զբաղվում են տարբեր հարցերով։ Եթե չեմ սխալվում, ապա նրանք վերադառնում են Շվեյցարիա», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Քուվեյթում լրագրողների հետ զրույցում։

«Ամեն դեպքում, տեխնիկական խումբը կրկին կհավաքվի, որքան հիշում եմ, 30-ին։ Բանակցությունների գործընթացը բաժանվել է թեմատիկ ուղղությունների։ Եվ տեխնիկական խումբը հաջորդ շաբաթ՝ 30-ին, կրկին կհավաքվի՝ այդ բանակցությունները շարունակելու համար», - նշել է Ռուբիոն, որն այս օրերին շրջագայում է Մերձավոր Արևելքի երկրներում։