Լրահոս
Հայաստան
16:12
25.06.26
230

Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան

Img default alt hy

Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը։ Այս մասին հայտարարեց Միքայել Սրբազանը։

«Լավ կլիներ, որ տնային կալանքը պահեին, որովհետև գիշերները ֆուտբոլ էի նայում»,-կատակեց Սրբազանը։

Միքայել Սրբազանը պատրաստվում է առաջինը գնալ դատարան՝ Բագրատ Սրբազանին տեսնելու, երկրորդը՝ Էջմիածին՝ Վեհափառին տեսնելու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Սրբազանի մեղադրական վճիռը չեղարկվեց, գործը ուղարկվեց Շիրակի մարզի դատարան: Միքայել Սրբազանը ազատ կարձակվի:

Վերաքննիչը գտել է, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, որը Միքայել Սրբազանի նկատմամբ մեղադրական վճիռ էր կայացել, չի հանդիսացել այս գործով օրենքի վրա հիմնված դատարան:

Ավելին՝ տեսանյութում։