Լրահոս
Հասարակական
13:18
25.06.26
257

Երևանում բախվել են թիվ 15 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Hyundai»-ն և «BMW» մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Երեկ՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում Գայի պողոտայի և Նանսեն փողոցի խաչմերուկում բախվել Երևանի բնակիչ 59-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, Կոտայքի մարզի բնակիչներ 33-ամյա Մենուա Պ․-ի վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսը և 46-ամյա Արսեն Մ․-ի վարած «BMW» մակնիշի մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 15 երթուղին։