Լրահոս
Քաղաքական
23:57
22.04.26
371

Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է․ ԿԸՀ

Img default alt hy

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է.

«Ապրիլի 23-ի 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է։ Այս վերջնաժամկետից հետո հայտեր չեն կարող ընդունվել։ Ապրիլի 23-ի 18։00-ն նաև օգտահաշիվ ստանալու դիմումի վերջնաժամկետն է, իսկ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցության/դաշինքի համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ հայտ ուղարկելը»։

Ավելի վաղ հանձնաժողովից հայտնել էին, որ Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությանը մասնակցելու հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել Հայաստանի շնորհապետական, «Բոլորին դեմ եմ», Ժողովրդավարական համախմբում կուսակցությունները և «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», Միավորված հայեր կուսակցությունների «Ուժեղ Հայաստան» դաշինքը: Ավելի վաղ փաստաթղթերը ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Այսպիսով՝ մինչև այս պահը ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել է 6 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն և մեկ դաշինք: