Լրահոս
Իրավական
16:29
28.09.21
23

Արմեն Գևորգյանին կպաշտպանի Լուսինե Սահակյանը. դատարանը նրան 1 շաբաթ է տվել՝ գործին ծանոթանալու համար. տեսանյութ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատագամավոր Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստին ներկայացվել է Արմեն Գևորգյանի նոր պաշտպանը:

Նախորդ նիստում Էրիկ Ալեքսանյանը հայտարարել էր, որ այս գործով հրաժարվում է պաշտպանել Արմեն Գևորգյանի շահերը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի կանխակալ վերաբերմունքի պատճառով: Այսօրվանից Գևորգյանի շահերը դատարանում կպաշտպանի Լուսինե Սահակյանը: