Լրահոս
Հասարակական
17:21
17.03.21
81

Արմեն Իսագուլովի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

Խորը վշտով տեղեկացա ականավոր պետական գործիչ Արմեն Իսագուլովի մահվան մասին:

Արմեն Իսագուլովն Արցախյան շարժման ակունքներում կանգնած իրական հայրենասեր էր: Մարդ, որին յուրաքանչյուրը, ով պայքար է մղել Արցախի անկախության համար, կարող է համարել իր զինակիցը: Նրա ավանդն Արցախյան պատերազմի հաղթանակում և Արցախում հետագա պետականաշինության գործում անգնահատելի է:

Արմեն Իսագուլովի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:

 Ռոբերտ Քոչարյան,

17.03.2021