Լրահոս
Իրավական
21:15
26.06.26
62

Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում

Img default alt hy

Վեհափառ հայրապետին «սատկացնելու» կոչ արած Էդվարդ Ստեփանյանին առնչվող քրեական վարույթը դեռևս նախաքննության փուլում է, սակայն որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ: Այս մասին «News.5tv.am»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Քննչական կոմիտեից: 

Այսինքն՝ «սատկացնելու կոչ արած Էդվարդ Ստեփանյանին, որը Գառնիում ավելի հայտնի է որպես Ջնդոյի Էդո, մեղադրանք առաջադրված չէ, մինչդեռ վարույթի հարուցումից 6 ամիս ժամանակ է անցել: Վարույթը հարուցվել էր 2026 թվականի հունվարի 8-ին: Քննչականից այլ մանրամասներ չեն հայտնել, թե քննչական-դատավարական ինչ գործողություններ են կատարվել՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիքը: