Լրահոս
Միջազգային
14:37
27.06.26
137

Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը

Img default alt hy

Լեհաստանի դատախազությունը (պետության շահերը դատարանում ներկայացնող մարմին) հայց է ներկայացրել Գդանսկում Ռուսաստանի նախկին գլխավոր հյուպատոսության շենքի սեփականության իրավունքի վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Գդանսկում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության նախկին շենքի վերադարձի վերաբերյալ հայցը 2026 թվականի հունիսի 12-ին ներկայացվել է Գդանսկի շրջանային դատարան», - «Fakt» թերթի հետ զրույցում հայտնել է մարմնի ներկայացուցիչ Վոյցեխ Մուրավսկին։

Գդանսկում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը փակվել է 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու որոշմամբ։ Դրանից անմիջապես հետո լեհական իշխանությունները փորձեր են ձեռնարկել բռնագրավելու շենքը, որը հանդիսանում է ՌԴ սեփականությունը։ Վարշավայի վարկածով՝ շենքը Լեհաստանի սեփականությանն է անցել ԽՍՀՄ փլուզումից հետո։