Լրահոս
Իրավական
12:38
16.04.26
692

Բերմшն ենթшրկվшծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի․ փաստաբան

Img default alt hy

Այսօր բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզատյանը: Նա 5 անչափահաս որդեգրված երեխա ունի: Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողներին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Անչափահաս երեխաների մորը առաջադրվել է մեղադրանք, այս պահին քննվում է նրա խափանման միջոցի հարցը»: 

Առավոտյան «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի բոլոր գրասենյակներում իրականացվել են խուզարկություններ և շուրջ 11 անձ տարվել են անհայտ ուղղություններով:

Բերման էին ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ, ընտրական ցուցակի ներկայացուցիչ:

Ավելին՝ տեսանյութում։