Լրահոս
Հասարակական
15:15
21.04.26
367

Չարենցի փողոցում բախվել են «BMW»-ն և «Honda Fit»-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Չարենցի փողոցում՝ «Մելլաթ բանկ»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 18-ամյա Արթուր Վ․-ի վարած «BMW» մակնիշի և 66-ամյա Գրիգոր Ս․-ի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ի անվահեծաններից մեկը կոտրվել է ու շպրտվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Գրիգոր Ս․-ն և ուղևոր՝ Երևանի բնակիչ 31-ամյա Արեգ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։