Լրահոս
Միջազգային
16:36
21.04.26
153

ԵՄ-ն սև ցուցակում է ներառել Ռուսաստանի հայրենակիցների հիմնադրամը

Img default alt hy

Եվրամիությունը սև ցուցակում է ներառել .eu տիրույթում գործող Euromore եվրոպական լրատվական կայքը և ռուսական «Արտերկրում բնակվող հայրենակիցների իրավունքների աջակցության և պաշտպանության հիմնադրամը»՝ նրանց մեղադրելով Ռուսաստանի «հիբրիդային գործունեության» մեջ։ Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է Եվրամիության «Պաշտոնական ամսագրում»։

ԵՄ Խորհուրդը մեղադրել է Euromore-ին «եվրոպական ինստիտուտների լեգիտիմությունը իբր սասանող» տեղեկատվության տարածման մեջ, իսկ հայրենակիցների հիմնադրամին՝ նրանում, որ այն իբր հանդիսանում է Ռուսաստանի «փափուկ ուժի գործիք»։

Սև ցուցակում ներառումը ենթադրում է Եվրոպայում ակտիվների սառեցում և եվրոպական իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար այդ կազմակերպությունների հետ ցանկացած ֆինանսական գործարքի իրականացման արգելք։