Լրահոս
Հայաստան
17:27
21.12.20
73

ԵՊՀ-ի Արհմիությունը կոչ է անում Համալսարանի բոլոր դասախոսներին միանալ համազգային բողոքի և անհնազանդության միջոցառումներին

Img default alt hy

Երևանի պետական համալսարանի Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին վաղը՝ դեկտեմբերի 22-ին, չգնալ աշխատանքի, բոյկոտել աշխատանքային օրը և միանալ համազգային բողոքի և անհնազանդության միջոցառումներին: Այս մասին հայտարարությամն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է պրոֆեսոր Արմեն Ավետիսյանը:

Արհմիությունը հորդորում է ԵՊՀ ղեկավարությանը որևէ ձևով չխոչնդոտել անհնազանդության և բողոքի միջոցառումներին միանալու ցանկություն հայտնած ԵՊՀ դասախոսների և ուսանողներին քայլերին:

Նշենք, որ վաղը, ժամը 12-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Հանրահավաքի կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին միանալ օր օրի մեծացող ժողովրդական շարժմանը:

 Հանրահավաքի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: