Լրահոս
Իրավական
22:37
09.03.20
76

Երեւանում 2 մարդ մնացել է գետնի տակ. Հարուցվել է քրեական գործ

Նախ՝ Ներքին Չարբախում երկու մարդու կյանք խլած դժբախտ պատահարի մասին: Ջրագծի համար փորված փոսում գործ անող տղամարդկանց փրկելու շանս չի եղել: Մեծ քանակությամբ հողը լցվել ու ամբողջությամբ ծածկել է նրանց: 38 եւ 52 տարեկան տղամարդկանց մարմինները հողի շերտի տակից հանելու համար փրկարարներից 2 ժամ է պահանջվել: