Լրահոս
Երևան
16:11
15.03.21
100

Երևանում գողացել են նավակով տղայի բրոնզե արձանը

Img default alt hy

Անհայտ անձինք Երևանի 2800-ամյակի այգուց գողացել են նավակով տղայի բրոնզե արձանը, տեղեկցրեցին ՀՀ ոստիկանությունից։

«Հաղորդումը ստացել ենք մարտի 14-ին։ Հայտնի է, որ նույն օրը` 13։40-ից 14։10-ի սահմանում գողացել են տղայի արձանն ու շինհրապարակի գործիքները»,– ասացին ոստիկանությունից։

Այժմ նյութեր են պատրաստում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։