Լրահոս
Քաղաքական
09:48
21.12.20
73

«Գալիս եմ ձեր աչքերին նայելու, ձեր հարցերին պատասխանելու». Փաշինյանն ուղիղ եթեր է մտել Սյունիք մեկնելու ճանապարհին

Img default alt hy

Նա, մասնավորապես, նշել է. «Ես ցավով եմ տեղեկանում, որ Սյունիք այցելելու վերաբերյալ  իմ գրառումը որոշակի կրքեր է բորբոքել Սյունիքում, բայց ուզում եմ ձեզ հավաստիացնել եւ հույս ունեմ դրանում կհամոզվեք, որ Սյունիքի մարզ այցելելու իմ որոշումը ամենեւին էլ կրքեր բորբոքելու համար չէ: Ընդհակառակը, ես այս որոշումը կայացրել եմ սյունիքցիների նկատմամբ իմ հարգանքի ու գնահատանքի տուրքը մատուցելու: Երկրորդը, առավել կարեւորը՝ ուղիղ ձեր աչքերին յալեով ձեր հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու: Ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու: Ես որոշակի համոզմունք ունեմ, որ ի վիճակի կլինեմ դրանց պատասխանել, ձեր կասկածները փարատել: Եթե այսպիսի համոզմունք չունենայի, նման որոշում չէի կայացնի: Նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, իրավիճակը գրգռելն է, մեր վերքերին աղ լցնելն է, այլ գալիս եմ ձեր աչքերին նայելու, ձեր հարցերին պատասխանելու»:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին առանց այն էլ լարված այս իրավիճակում հավելյալ կրքեր չբորբոքել. «Ես գալիս եմ ձեզ հետ խոսելու եւ ձեզ հետ խոսելիս իմ հայացքը չեմ փախցնելու, որովհետեւ պարտավորություններ ունեմ ձեզնից յուրաքանչյուրի առաջ: Կփորձեմ ի ցույց դնել, որ ձեր առջեւ ունեցած իմ պարտավորությունները կատարել ու կատարում եմ լիարժեք: Ես հույս ունեմ, որ մեր խոսակցությունը տեղի կունենա, որովհետեւ այս իրավիճակը կարող ենք հաղթահարել իրար հետ: Նորից ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի տրածքից ոչ մի մմ տրածք կամ հող չի զիջվել: Սրա մասին նաեւ հույս ունեմ ձեզ հետ խոսել, խոսել բաց, խոսել նաեւ կոնֆիդենցիալ, որպեսզի խոսակցությունը լինի ամբողջական»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան, Սյունիքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում, որոնք ցանկանում են առաջանալ, փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք: