Լրահոս
Իրավական
22:45
22.04.26
235

Գերիների հարազատների այց Բաքու հնարավոր է, բայց ՄԻՊ-ը չի կարող դա անել. Սիրանուշ Սահակյանի առաջարկը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձին՝ վստահեցնելով, որ ՄԻՊ գրասենյակը գերիներին Հայաստանից այցելելու որևէ պաշտոնական առաջարկ Բաքվից չի ստացել: Ավելի վաղ Վարդանյանը դիմել էր Հայաստանի ՄԻՊ-ին ու խնդրել հայ գերիների հարազատների այց կազմակերպել Բաքու, նաև նշել էր, որ Ադրբեջանի օմբուդսմենն է իրեն ասել, որ հայկական կողմի հետ քննարկվել է Անահիտ Մանասյանի Բաքու այցի հնարավորությունը: Ինչ էլ լինի, Հայաստանի օմբուդսմենի այցելությունը չի կարող դառնալ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ, վստահ է ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանը: