Լրահոս
Հայաստան
16:19
20.12.20
63

Գորիս-Կապան ճանապարհին արդեն ադրբեջանցի զինծառայողներ են կանգնած. Նաիրա Զոհրաբյան

Img default alt hy

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook–ի իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե Սյունիքում ինչպես են ադրբեջանական դրոշով մի խումբ զինծառայողներ կանգնած ավտոճանապարհին։

«Հայաստանի ինքնիշխան հանրապետություն, Սյունիք, Որոտան գյուղի մատույց, հենց այս պահին՝ ադրբեջանցի զինվորներ», - գրել է Զոհրաբյանը։

Դեկտեմբերի 19–ի տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզում այս պահին սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ՀՀ սահմանապահ ուժերը տեղակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։

Ռուս սահմանապահներ են տեղակայվել Գորիս-Կապան ու Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհներին։