Լրահոս
Հասարակական
23:44
07.03.20
84

Գյումրիի ողբերգությունը. Բաց աչքերով ու փակ բերանով մարդիկ

43 ամյա գյումրեցի կնոջ կյանքը խլած դաժան ծեծից հետո նրա 13 ամյա դստեր վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Հնարավոր է՝ ստիպված լինեն նրա համար խնամատար ընտանիք փնտրել: Երեխան էլ ծնողներ չունի, մյուս հարազատները հրաժարվում են տեր կանգնել փոքրիկին: Իսկ նա դեռ անգամ ինքնուրույն շնչել չի կարողանում: Հանրապետության երկրորդ քաղաքն ու բոլորիս ցնցած դաժան սպանությունը նորից թարմացրել է մի ցավոտ հարց: Ինչու՞ հայ հասարակությունը չի կարողանում իր ներսում չեզոքացնել բռնությունը: Սպանված կնոջ կապտուկները օրինակ հարևանները նկատել են, բայց երբեք ոչ մի հարևան չի ահազանգել այդ ընտանիքում բռնության հնարավոր դեպքերի մասին: