Լրահոս
Հայաստան
16:59
28.09.21
21

Հակառակորդի կրակոցից Գեղարքունիքում զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Img default alt hy

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։


Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։