-
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26 -
Հասարակական
Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն
11:1426.06.26 -
Մամուլի տեսություն
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»
10:0626.06.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»
10:0026.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»
09:4826.06.26 -
Մամուլի տեսություն
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»
09:4126.06.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»
09:3826.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
21:1325.06.26 -
Հասարակական
Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
21:0725.06.26 -
Իրավական
Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
20:5825.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Իրանը կապի ուղի են հաստատել. Վենսը՝ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների մասին
20:4525.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ երկրների մոտեցումը
20:0225.06.26 -
Հասարակական
Էս կարգի ստորությո՞ւն. հերոսների նկարները քաղաքի պատերից ջնջելուց հետո հերթը Եռաբլուրի՞ն է հասնելու
19:5125.06.26 -
Իրավական
«Կովերի» գործով անցնող Գևորգ Խամոյանն ազատ արձակվեց․ «Իշխանություն» լրատվական
19:0925.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը․ վիրավորներ կան
18:4825.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի վճիռ. Միքայել սրբազանն ազատության մեջ է, գնում է Էջմիածին
18:3025.06.26
Հայաստանի ղեկավարը դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի սիրելին․ Հարութ Սասունյան
Օրեցօր Թուրքիան և Ադրբեջանը սեղմում են օղակը Հայաստանի պարանոցի շուրջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրհնությամբ։ Նրա ինքնահռչակ TRIPP-ը (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) դրա լավագույն ապացույցն է։ Թրամփը չի հոգում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ նրա շահերի մասին։ Նա մտածում է միայն իր անձնական շահերի մասին՝ հուսահատորեն փնտրելով անարժան Նոբելյան խաղաղության մրցանակ։ TRIPP-ը պարզապես այլ անուն է Թուրանի ճանապարհի համար, որը Թուրքիան և Ադրբեջանը կապում է Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ՝ վաղեմի պանթյուրքական երազանք, որը լուրջ սպառնալիք է Հայաստանի գոյության համար։
Որքան էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդի, թե ինքը խաղաղություն է բերել Հայաստան՝ ինչպես պնդում է, որ ժողովրդավարություն է հաստատել, իրականությունը մնում է այն, որ ոչ միայն խաղաղություն չկա, այլև նույնիսկ անարժեք «Խաղաղության պայմանագիրը» ստորագրված չէ։
Մտահոգիչ է, որ Հայաստանի ղեկավարը դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի սիրելին։ Այս երկու երկրները՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, անում են ամեն ինչ, որպեսզի այս հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը մնա իշխանության ղեկին։ Վերջին բանը, որ նրանք ցանկանում են՝ նրան փոխարինող հայ ազգայնականի գալն է, որը կջնջի վերջին ութ տարիների ընթացքում նրանց բոլոր ձեռքբերումները։ Ահա թե ինչու ենք մշտապես լսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և նրա մերձավորներից, որ նրանք խնդիր չունեն Փաշինյանի հետ, սակայն խիստ մտահոգված են «արմատական» Սփյուռքով։
Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեանոց տեսանյութն է՝ «Նրանք թուրքերեն են դասավանդում [Հայաստանի] դպրոցներում» վերնագրով։ Տեսանյութը, որը պատրաստել է թուրք բլոգեր Էրենջան Ալգյունը, վերջին 11 օրվա ընթացքում դիտվել է 86,562 անգամ և ունի 638 մեկնաբանություն։
Ալգյունը, որն ունի մոտ 200 հազար հետևորդ, հայտարարել է. «Ինչո՞ւ է Հայաստանը բարեկամանում Թուրքիայի հետ։ Դպրոցներում թուրքերեն են դասավանդում։ Մի՞գուցե Հայաստանն աստիճանաբար ազատվում է Թուրքիայի նկատմամբ իր թշնամանքից։ Եկեք այս հարցին նայենք Փաշինյանի հայտարարությունների միջոցով։ Անցած ամռանը նա ասաց. «Մեր միակ տարբերակը Թուրքիայի հետ հաշտվելն է։ Պատերազմե՞լ Թուրքիայի նման երկրի հետ։ Նրանք չգիտեն՝ ինչի մասին են խոսում»։ Բացի այդ՝ «Թուրքիան և Հայաստանը միմյանց համար սպառնալիք չեն։ Մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը խոչընդոտ չէ Թուրանի ճանապարհի համար։ Եթե ջրուղի կա, բոլորս այդ ջրից կարող ենք միասին խմել», հայտարարել է նա։ Այս հայտարարություններից կարճ ժամանակ անց Թրամփը միջամտեց՝ վերանվանելով հայտնի Զանգեզուրի միջանցքը Թրամփի միջանցք և տրամադրելով ԱՄՆ-ին 100-ամյա վարձակալության իրավունք տարածաշրջանում… Ինչպե՞ս են Փաշինյանի խաղաղասիրական խոսքերը ազդում հասարակության վրա, և ինչպե՞ս է Հայաստանը առաջ տանում այս գործընթացը»։
Իրոք, Հայաստանի կրթության նախարարը հայտարարել է, որ Հայաստանում շուրջ 400 ավագ դպրոց հետաքրքրություն է ցուցաբերել ադրբեջաներեն և թուրքերեն լեզուների ուսուցման նկատմամբ: Սակայն նախարարն ընդունել է, որ այս լեզուների որակյալ ուսուցիչների պակաս կա: Հաջորդ քայլը կարող է լինել հարյուրավոր ադրբեջանցի և թուրք ուսուցիչների տեղափոխումը Հայաստան, ինչը կարող է բարենպաստ միջավայր ստեղծել ապագա լրտեսների համար: Ես ավելի քիչ կմտահոգվեի, եթե այս լեզուները դասավանդվեին համալսարաններում, այլ ոչ թե ավագ դպրոցներում:
Ալգյունը շարունակեց. «Հայաստանի քաղաքական առանցքն սկսել է փոխվել, և այն ընտրել է համագործակցության ուղի թուրքերի հետ… Հայաստանում «թուրք», «Թուրքիա» և «թուրքական» բառերը դեռևս հուզականություն առաջացնող բառեր են: Թուրքերենի առկայությունը որպես ընտրովի առարկա Հայաստանում դեռևս չի նշանակում, որ երկու հասարակությունները մոտենում են միմյանց: Սակայն դա նշան է, որ երկու երկրները դադարել են անտեսել միմյանց, և Փաշինյանի հայտարարությունները հաստատում են սա»:
Մեկնաբանելով TRIPP-ը, որը ադրբեջանցիները և թուրքերը անվանում են միջանցք, Ալգյուն նշեց. «Զանգեզուրը ոչ միայն տրանսպորտային ուղի է Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլև ռազմավարական գիծ է, որը կապում է Թուրքիան և Կենտրոնական Ասիան: Երբ Զանգեզուրի միջանցքը բացվի, մինչ այդ անջատված թվացող թյուրքական պետություններն առաջին անգամ կկապվեն անխափան ցամաքային ճանապարհով: Սա պարզապես խորհրդանշական միավորում չէ: Այս ճանապարհով կարող են անցկացվել բնական գազի և նավթի խողովակաշարեր: Կտեղադրվեն օպտիկամանրաթելային ինտերնետային մալուխներ: Կստեղծվի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն: Պատկերացրեք, որ մեկը դուրս է գալիս Ստամբուլից ավտոբուսով և ճանապարհորդում Իգդիրով, Նախիջևանով, Զանգեզուրով, Ղարաբաղով, Գյանջայով և Բաքվով՝ մինչև Կասպից ծովի ափ: Այնտեղից նա կարող է նավով հասնել Ղազախստան, ապա ավտոբուսով՝ Բիշքեկ, կամ գուցե Ուրումչի [Չինաստան]…. Սա պարզապես ճանապարհ չէ։ Սա քաղաքակրթությունների վերամիավորման նման մի բան է: Այս տեսլականը կոչվում է նաև Թուրանի ճանապարհ, բայց քանի որ այդ եզրույթն անհանգստացնում է որոշ [հայ] շրջանակների, դիվանագիտորեն օգտագործվում է «միջին միջանցք» եզրույթը: Իսկ ի՞նչ դեր է ունենալու Հայաստանն այս գործընթացում։ Իրականությունն այն է, որ Հայաստանը կարող է օգտվել այս միջանցքից։ Եթե նա գործի խելամտորեն, նրա տնտեսությունը կարող է վերակենդանանալ այս ճանապարհի միջոցով, քանի որ այստեղով անցնող յուրաքանչյուր բեռնատար փաստացի կանցնի Հայաստանի սահմաններով։ Կբացվեն նոր եկամտի աղբյուրներ՝ լոգիստիկ եկամուտներ, ծառայությունների ոլորտի շահույթ և մաքսային վճարներ, և նույնիսկ հնարավոր է ներգրավել նոր արտասահմանյան ներդրումներ»։
Այնուամենայնիվ, Ալգյունը խոստովանեց. «Անցյալի բեռն այնքան ծանր է, որ նրանք [հայերը] չեն կարող հաղթահարել որոշ զգացմունքներ: Այսօր Հայաստանի քաղաքական հռետորաբանությունը դեռևս կենտրոնանում է ցեղասպանության, Ղարաբաղի կորստի և Թուրքիայի՝ որպես թշնամու գաղափարի շուրջ: Բնական է, որ այս հռետորաբանությամբ մեծացած հասարակության համար միասնության ուղուն աջակցելը հեշտ չի թվում: Տեսնենք՝ ժամանակը ինչ ցույց կտա: Սպասենք և տեսնենք»:
Ալգյունը եզրափակելով ընդգծեց, որ Թրամփի ճանապարհը «օգտակար կլինի մեր երկրի [Թուրքիայի] և Ադրբեջանի համար։ Իմ կարծիքով, այն ոչ միայն տրանսպորտային նշանակություն կունենա, այլև կհանգեցնի աշխարհաքաղաքական ընդլայնման։ Սա ձեռք է բերում ռազմավարական նշանակություն՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով։ Եվ չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն այն վայրն է, որտեղ Թուրքիայի զինված ուժերն ակտիվորեն ներկայություն ունեն։ Եթե այս միջանցքը բացվի, Թուրքիայի զինված ուժերի ազդեցությունը արևելքում էլ ավելի կուժեղանա։ Հետևաբար, Թուրքիան այս սցենարում առնացքային դեր է խաղում։ Պետք է պարզապես իմանալ, թե ինչպես ճիշտ խաղարկել մեր քարտերը»։
Հարութ Սասունյան
www.ThealiforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
-
14:50
28.06.26
Մեզ ուղղակի ծաղրում են իրենց գոյություն չունեցող «խաղաղության» թատերական ներկայացմամբ․ Տաթևիկ Հայրապետյան
Կարդալ ավելին
-
14:25
28.06.26
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
Կարդալ ավելին
-
13:35
28.06.26
Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան
Կարդալ ավելին
-
12:30
28.06.26
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
Կարդալ ավելին