Լրահոս
Առողջապահական
22:35
11.03.20
61

Հայաստանի շուրջբոլորը Կորոնավիրուս է. Ինքնամեկուսացո՞ւմ

Աշխարհը սարսափով հետևում էր կորոնա-լրահոսի բոլոր թարմացումներին, մեզ մոտ խուճապի մատնվելու չափ լռություն էր: Օրինակ 8 հազար կորոնավիրուսով հիվանդ ունեցող Իրանում Իտալիայից եկածներին միանգամից մեկուսացնում են: Իսկ Հայաստանում, որտեղ երեկ Իտալիայից եկած միանգամից 2 ինքնաթիռ իջավ, առողջապահության նախարարությունը ուղևորներին հորդորել է ինքնամեկուսանալ: