Լրահոս
Առողջապահական
10:10
29.09.21
32

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 896, մահվան՝ 25 նոր դեպք

Img default alt hy

Հայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 896 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 241 191-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5299 է: 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Սեպտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1208 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 25 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6507-ի: 

 Մեկ օրում առողջացածների թիվը 461 է, ընդհանուր առողջացածներինը՝ 241 191, փաստացի բուժվողներինը՝ 12 977: Մեկ օրում արվել է 6402 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 705 213 թեստավորում: