Լրահոս
Առողջապահական
09:37
15.03.20
95

«Հայկական» կորոնավիրուս. Բժշկական դիմակ կամ չկա, կամ թանկ է

Մեր նկարահանող խումբը շրջել է քաղաքում, փորձել պարզել, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում Նոր կորոնավիրուսին: Դրսում գտնվողներն ավելի քիչ խուճապահար են երեւում,ք ան վիրտուալ տիրույթում գտնվողները: Թեպետ սկսել են ավելի շատ դատարկել գրպանները: Դեղատներն էլ օգտվելով իրավիճակից շարունակում են բժշկական դիմակներն ավելի բարձր գնով վաճառել, եթե իհարկե բարձրախոսով չես մտել դեղատուն: