Լրահոս
Հասարակական
21:05
08.03.20
92

Հրամանատարի մարտի 8-ը

Այսօր մարտի 8-ն է: Կանանց տոնի առիթով, մտածեցինք այցելել վերջին մեկ տարվա մեր ռեպորտաժներից մեկի հերոսուհուն: Բայց ու՞մ... ու՞մ ընտրել... Որոշեցինք տոնական օրվա ռեպորտաժի հերոսուհուն ընտրելիս՝ կողմնորոշվել հեռուստադիտողների արձագանքներով: Վստահ եմ, հիշում եք Արցախյան պատերազմի կին հրամանատարին՝ ընկեր Անահիտին, նրան շատ է սիրել մեր հեռուստադիտողը: Մի քանի ամսում Անահիտի մասին պատմությունը միայն ֆեյսբուքում ավելի քան կես միլիոն մարդ է դիտել: