Լրահոս
Քաղաքական
11:25
16.04.26
498

Ի՞նչ էր անում իշխանությունը, երբ 100 հազար արցախցի անօթևան էր. Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Արցախի հայաթափումից հետո մեր ամբողջ թիմը զբաղվում էր մեր հայրենակիցների տեղավորման հարցով։ Ես հիշում եմ՝ գիշեր-ցերեկ մենք այդ գործի վրա էինք, չէինք քնում, ահավոր սթրեսային էր։ Այս մասին Կենտրոն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է՝ ավելի սթրեսային էր այն, որ Արցախից եկած ամեն 3-4-րդ մեքենան Տաշիր էր հասնում առանց ընտանիքի հայրերի ու պապիկների։

«Ամեն 3-4-րդում հայրը մեքենայում չէր, նկարն էին բերում։  Գալիս էին մայրը, երեխաները, ամուսնու մայրը, ամեն 3-4-րդ ընտանիքն անհայր էր գալիս։ Դա իմ կյանքի ամենածանր օրերն էին, չեմ կարող մոռանալ այդ ամենը»,-նշել է Նարեկ Կարապետյանը։