Լրահոս
Հասարակական
19:45
21.04.26
487

Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 125 կմ հատվածում, «Պոլկովնիկ» ռեստորանի հարևանությամբ բախվել են «Mazda», «Rivian» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը «Աբովյան», մյուս մասը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ։ 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։