-
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26 -
Քաղաքական
Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
16:5302.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
16:2002.07.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի և սպայի ձերբակալության մասին
16:0802.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. մեքենան վերածվել է մոխրակույտի
15:5902.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Սայմոն Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
15:4902.07.26 -
Քաղաքական
Ստրուկները ատում են ազատներին․ դասալիքները չնահանջողներին ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան
15:4502.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանցի հրամանատարին ծեծած հայ գնդապետին ձերբակալել են. ՔԿ-ն հաստատում է
15:3002.07.26 -
Միջազգային
Ե՞րբ կմեկնարկի Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը
14:5302.07.26 -
Քաղաքական
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ԵՄ-ն կբացի իր դռները». Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում
14:4502.07.26 -
Քաղաքական
Էդիկ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
14:3602.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
14:1502.07.26 -
Միջազգային
Պուտինն ուշադրություն էր հրավիրել Զելենսկու կասկածելի լեգիտիմության վրա․ Պեսկով
13:5602.07.26 -
Քաղաքական
Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը
13:4502.07.26 -
Քաղաքական
Դուք պարզապես ուզում եք ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից․ Քրիստինե Վարդանյան
13:1802.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Սպառնալիքներ և թեժ կրքեր՝ խորհրդարանում. հրատապ օրինագիծ է բերել ՔՊ-ն
12:3002.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավորը չի կարողանում պատասխանել ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի հարցին
12:2502.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ․ ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը
12:1602.07.26 -
Իրավական
Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը․ իրավապահները նրան տարել են․ NewDay.am
12:0902.07.26 -
Քաղաքական
Այս նախագիծը կատարյալ իրավական անգրագիտություն է․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
12:0002.07.26 -
Քաղաքական
Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին
11:5202.07.26 -
Միջազգային
Պենտագոնը մոտ 2000 զինվորական է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
11:4502.07.26 -
Հասարակական
Տաշիրում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ
11:3002.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
10:3702.07.26 -
Հասարակական
«Մերգելյան» ինստիտուտում տանիքը փլուզվել է. 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
10:2002.07.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
09:5802.07.26 -
Մամուլի տեսություն
«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»
09:4802.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
09:3402.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:2502.07.26 -
Հասարակական
Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական համալիրը. «Երեմյան կաթնամթերքի» ստեղծման պայմանները
09:1002.07.26 -
Քաղաքական
Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան
23:1401.07.26 -
Տնտեսական
Լոլիկները կթափվե՞ն կառավարության շենքի առաջ. ջերմոցատերերը անելանելի վիճակում են
22:5801.07.26 -
Քաղաքական
Սկանդալային նախագիծը՝ ԱԺ-ի ճանապարհին. մարդկանց տոտալ վերահսկո՞ւմ, թե՞ մաքսանենգության դեմ պայքար
22:1401.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
22:0001.07.26 -
Տարածաշրջան
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
21:3001.07.26 -
Քաղաքական
Պուտինի մոտ գնալ չի կարողանում, բայց Մոսկվա զանգում է Փաշինյանը. TRIPP-Ը՝ ԵԱՏՄ կանոններո՞վ
21:1801.07.26 -
Իրավական
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
20:5901.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Լարվածությունն աճում է TRIPP-ի շուրջ. մեծ խաղեր են սկսվում Սյունիքում
20:3001.07.26 -
Միջազգային
Պատերազմի սպառնալիքներ, տեխնիկական բանակցություններ՝ Քաթարում. Իրանը 3 միլիարդ դոլար է ստացել
20:1901.07.26 -
Հասարակական
Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում
19:5201.07.26 -
Իրավական
Վերջին, սուր խոսքերը՝ Սահմանադրական դատարանում. բարձր դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
19:3401.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ Բաղրամյանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 4 հաշվարկ
18:5801.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18:4501.07.26 -
Միջազգային
Ռուսներին աստիճանաբար հյուծել, Արևմուտքից նորից փող խնդրել. թեժ մարտեր են ուկրաինական ճակատում
18:3701.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երկար սպասված վճռից առաջ վերջին, սուր խոսքերն են հնչել ՍԴ-ում. ի՞նչ պարզվեց
18:3001.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է
18:2101.07.26 -
Տնտեսական
Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»
18:0901.07.26 -
Հասարակական
Կադրային փոփոխություններ ՊՆ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ
18:0501.07.26 -
Տարածաշրջան
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
17:3301.07.26 -
Հասարակական
Սաստիկ շոգից խեղդվող Եվրոպայում օդորակիչների դեֆիցիտ է. հրմշտոց՝ խանութի մոտ
17:1801.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան
16:3501.07.26 -
Տարածաշրջան
Թեհրան-2026. անսպասելի բացահայտումներ է արել «Հայլուրը» Իրանի մայրաքաղաքում
16:0501.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային հայտարարություն՝ խորհրդարանում և Փաշինյանի զանգը՝ Մոսկվա
15:3001.07.26 -
Հասարակական
21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը
15:0101.07.26 -
Քաղաքական
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը
14:4901.07.26 -
Իրավական
Եթե մեկ դատավոր լեգիտիմության խնդիր ունի, ապա նա ստվերում է ամբողջ կազմը. Արամ Վարդևանյան
14:2301.07.26 -
Հասարակական
Երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի, 90 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՍԴ նախագահը. 24News
14:0401.07.26 -
Իրավական
ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
13:3301.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 ՍԴ-ն այսօր կհեռանա խորհրդակցական սենյակ. սկսվել են ամփոփիչ ելույթները
12:3001.07.26 -
Հասարակական
Հիմնադրամի սահմանաչափը գերազանցվել է, բայց ԿԸՀ-ն չի արձագանքել. Լիպարիտ Դրմեյանը ելույթ է ունենում ՍԴ-ում
12:2301.07.26 -
Հասարակական
Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով
11:2901.07.26 -
Հասարակական
Երկար սպասված Lexus RZ-ն արդեն Հայաստանում է. լրիվ էլեկտրական մեքենաներով՝ դեպի ժամանակակից աշխարհ
11:2101.07.26 -
Իրավական
Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
11:1601.07.26 -
Հասարակական
Ուղիղ I ՍԴ-ն շարունակում է ընդդիմության բողոքների քննությունը. այսօր եզրափակիչ ելույթների փուլն է
10:5601.07.26 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար
10:2601.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ»
10:0101.07.26 -
Մամուլի տեսություն
Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»
09:4901.07.26 -
Քաղաքական
Մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է ՀՀ-ն» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին. Քրիստինե Վարդանյան
00:0501.07.26 -
Միջազգային
Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակներում. Ֆիդան
23:5830.06.26 -
Միջազգային
Թրամփը նախընտրում է «խառնել խաղաքարտերը»՝ ճնշման նոր լծակներ փնտրելու համար․ Վենս
23:5130.06.26
Ինչ է նշանակում «տիրադավ»-ը, և ովքեր են տիրադավները. Տեր Արարատ քահանա
Տեր Արարատ քահանա Պողոսյանը գրում է․ «Միքայել արք․ Աջապահյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ, ինչպես նաև իր տարբեր հայտարարություններում Վեհափառ Հայրապետի, որպես Աստծու սպասավորի, դեմ դուրս եկածներին անվանեց «տիրադավ»։ Այսօր հասարակությունը «տիրադավ» բառն առավելապես գործածում է՝ բնորոշելու Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջող հայտնի եպիսկոպոսներին և նրանց գաղափարական գործակիցներին։ Վերջիններս կարծես թե ամենաշատը խոցվել են հենց այս բառով իրենց բնորոշելուց և իշխանական տարբեր լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում առանձին անդրադարձել են այդ բառի կիրառությանը՝ փորձելով «հիմնավորել», թե այն չի վերաբերում իրենց և իրենց գործերին, որ իբրև թե նշյալ բառը վերաբերում է միայն Աստծուն դավաճանողներին, իսկ իրենք Աստծուն չեն դավաճանել։
Այժմ տեսնենք, թե ինչ է նշանակում «տիրադավ»-ը, և ովքեր են տիրադավները։ «Տիրադավ» բառը դասական հայերենի (գրաբարի) կազմությամբ և իմաստով պատկանում է այն հին իրավա-քաղաքական և բարոյական եզրույթների շարքին, որոնք ձևավորվել են հավատարմության, ենթակայության և ուխտի գաղափարի շուրջ։ Այն բաղկացած է երկու հստակ բաղադրիչներից՝ • տեր – տիրակալ, իշխան, օրինական առաջնորդ, հոգևոր կամ աշխարհիկ վերադաս, • դավ (դավել, դավաճանել) – նենգորեն մատնել, խախտել հավատարմությունը, դրժել ուխտը։ Այսպիսով, «տիրադավ»-ի սկզբնական, բառացի իմաստն է՝ «իր տիրոջը դավաճանող», «իր տիրոջ նկատմամբ հավատարմությունը խախտող անձ»։ Դասական բառարաններում «տիրադավ» եզրույթը երբեք չի սահմանափակվում միայն Աստծուն ուրանալու գաղափարով։ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանն այսպես է սահմանում․ «Որ դաւէ զտէր իւր, դաւաճանօղ տեառն իւրոյ, կամ տիրաբար նենգօղ» (հտ․ Բ, Վնետիկ, 1837, էջ 876)։ Այս բացատրությունը սկզբնապես վերաբերում է ոչ թե աստվածաբանական, այլ իրավական-քաղաքական և բարոյական հարաբերությանը՝ տիրոջ և ենթակայի միջև։
Հետագա բացատրական բառարանները նույն կերպ պահպանում են այդ իմաստային առանցքը՝ շեշտելով ոչ միայն հավատքի ուրացումը, այլ հավատարմության ուխտի դրժումը (տե՛ս Ս․ Մալխասյանց, Հայերէն բացատրական բառարան, Երեւան, 1945, էջ 414; Է․ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, հտ․ Բ, էջ 1443)։ Ի դեպ, բառարաններում այս բառն ունի բազմաթիվ հոմանիշներ՝ տիրանենգ, տիրադրուժ, տիրամատնիչ, տիրավաճառ, դավաճան և այլն։ «Տիրադավ» բառի վաղագույն գործածությունները հանդիպում են այն միջավայրում, որտեղ տերը կարող է լինել թագավոր, իշխան, պետական կամ ռազմական առաջնորդ, ինչպես նաև՝ եպիսկոպոսապետ՝ կաթողիկոս կամ պատրիարք։ Ս․ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ում գործածված «տիրադավ» արտահայտությունը հենց այս իմաստով է ընկալվել դեռևս միջնադարյան մեկնիչների կողմից։
Հայ եկեղեցական մեկնողական ավանդույթն այն բացատրել է որպես դավաճանություն օրինական աշխարիկ և հոգևոր տիրոջը, ոչ թե Աստծուն։ Այսպես՝ Նարեկացին իր «Մատյան ողբերգության» աղոթագրքի 56-րդ գլխի երկորդ մասում գրում է՝ «Իշխան տիրադաւ»։ Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Հակոբ Նալյանը «Նարեկ»-ի իր մեկնության մեջ այդ հատվածը այսպես է մեկնաբանում․ «Այսինքն՝ իշխան տիրանենգ․ այսպիսիք էին իշխանքն Հայոց, որ զսուրբն Տրդատիոս մահադեղօք սպանին․ եւ զԱրտեւան արքայն՝ պարսից թագաւորին մատնեցին ի ժամանակս մեծին սրբոյն Իսահակայ» (տե՛ս Յակոբ Նալեան, Գիրք մեկնութեան աղօթից Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ, հտ․ Ա-Բ, Կ. Պոլիս, 1745, էջ 421): Այս մեկնությունից հստակ է, որ Նարեկացին «տիրադավ» բառն օգտագործել է ոչ միայն Աստծուն դավաճանելը նկարագրելու, այլ Հայոց թագավորին և Հայոց կաթողիկոսին դավաճանելու դեպքերը նկարագրելու համար։
Նշենք, որ նույն իմաստով Նարեկացին գործածում է նաև «տիրադրուժ» և «երախտամոռ» բառերը։ Այս հանգամանքը վկայում է, որ բառի սկզբնական գործածությունն աշխարհիկ և եկեղեցական կարգի խախտումն էր, ոչ դավանաբանական հերետիկոսությունը կամ հերձվածը։ Աստծուն դավաճանելու իմաստը «տիրադավ» բառի մեջ ձևավորվել է հետագայում՝ երկրորդական՝ փոխաբերական ընդլայնման ճանապարհով։ Քանի որ Աստված ընկալվում է որպես գերագույն Տեր, ժամանակի ընթացքում եզրույթը կիրառվել է նաև հավատքն ուրացողների, դավանափոխների, կամ Աստծու պատվիրաններին բացահայտ հակառակ կանգնողների նկատմամբ։ Սակայն սա ոչ թե բառի սկզբնական, այլ ընդլայնված և բարոյա-տվածաբանական կիրառությունն է։
Պետք է նշել, որ նույն իմաստային զարգացումը նկատվում է եվրոպական լեզուներում Վերոգրյալը փաստում է, որ «տիրադավ» բառի նախնական իմաստը հավատարմության երդման կամ ուխտի խախտումն է, որն այսօր արդեն հավասարազոր է նաև աստվածային ուրացմանը։ Հետևաբար՝ Աստծուն, Սուրբ Էջմիածնին և ազգընտիր Վեհափառ Հայրապետին դավողներին ոչ միայն կարելի է բնորոշել որպես տիրադավ, այլև՝ տիրանենգ, տիրադրուժ, տիրամատնիչ, տիրավաճառ, դավաճան, երախտամոռ բառերով, որոնք լիովին և դիպուկ բնորոշում են բոլոր նրանց, ովքեր դրժել են իրենց հոգևոր ուխտը։
Ուստի՝ որքան էլ փորձեն ճամարտակել, բառի իմաստի նենգափոխմամբ իրենց «արդարացնել» կամ «մաքրվել» դավաճանության այլևս անջնջելի խարանից, միևնույն է «տիրադավ» բառը դարձել է նրանց նկարագիրը և անվան անքակտելի բաղկացուցիչը․․․
Հ. Գ. Օրինակ` Հայ Առաքելական Եկեղեցու ավանդության մեջ հոգևորականների անուններից առաջ գործածվում է «Տեր» բառը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պարագայում՝ «Տեր Տեր» ձևը, կրկնակի է շեշտում նրա՝ որպես եկեղեցականների և հավատացյալ ժողովրդի օրինական Տիրոջ, Առաջնորդի և Հովվի կարգավիճակը։
Հետևաբար Սուրբ Էջմիածնի և նրա Գահակալի հանդեպ տրված ուխտի և հավատարմության դրժումը պատմական, լեզվական, կանոնական և բարոյական բոլոր չափանիշներով հավասարազոր է Աստծուն դավաճանելուն և բնութագրվում է մեկ անվամբ՝ տիրադավություն»։
-
14:19
03.07.26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Կարդալ ավելին
-
13:34
03.07.26
Անդրանիկ Քոչարյանը՝ իր որդուն վարժական հավաքների կանչելու մասին
Կարդալ ավելին
-
11:03
03.07.26
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
Կարդալ ավելին
-
10:49
03.07.26
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
Կարդալ ավելին