Լրահոս
Հասարակական
10:25
29.09.21
31

Ինքնասպանություն՝ Երևանում. 61-ամյա տղամարդը նետվել է Կիևյան կամրջից. shamshyan.com

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից։

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։ Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Մաշտոցի ոստիկաններն օպերատիվ տվյալներով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 61-ամյա Ռաֆիկ Քեշիշբանուսն էր։