Լրահոս
Միջազգային
13:07
12.06.26
289

Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ի հետ համաձայնագրի հիմնական կետերն արդեն հաստատվել են

Img default alt hy

Չնայած Վաշինգտոնի հակասական դիրքորոշմանը, Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի մեծ մասն արդեն հաստատվել է։

Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Տեքստի հիմնական մասը գործնականում ավարտված է։ Խնդիրը միշտ եղել է ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումը, որը գործընթացում շփոթմունք և խափանումներ է առաջացնում», — նրա խոսքերն է մեջբերել «Press TV»-ն։

Իսմայիլ Բաղային ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վայրի և ժամկետների վերաբերյալ բոլոր լուրերը որակել է որպես շահարկումներ։ Նա նշել է, որ Կատարից և Պակիստանից միջնորդները շարունակում են իրենց ջանքերը, սակայն դիվանագիտական գործընթացը խաթարվել է ԱՄՆ-ի ագրեսիայի հետևանքով։