Լրահոս
Քաղաքական
21:02
12.06.26
69

Ձեր նամուսին ա թքում, ժողովո՛ւրդ. ԿԸՀ-ն կքննարկի որոշ տեղամասերում վերաքվեարկության հարցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել: Նրանք համաձայն չեն հանձնաժողովի գիշերային որոշման հետ, որով անվավեր են ճանաչվել 10/51 և 35/65 տեղամասերի քվեարկության արդյունքները: Բողոքի ակցիայի մասնակիցների համոզմամբ՝ այդ որոշումը կայացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարան մտնելու հնարավորությունից զրկելու համար: 

Այդ երկու տեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելուց հետո 200-ից ավելի ձայն է կորցնում ԲՀԿ-ն, որին ընդամենը 70 ձայն էր պակասում անցողիկ շեմը հաղթահարելու համար, ու այդ անհրաժեշտ ձայներից ավելին կուսակցությունը վերականգնել էր վերահաշվարկի արդյունքում: