Լրահոս
Հասարակական
15:15
12.06.26
70

Կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը

Img default alt hy

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Քոչարյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։

Փորձաքննության ներկայացված «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի նմուշը՝ «Listeria monocytogenes» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար: