Լրահոս
Իրավական
22:25
12.06.26
202

Ալեն Ղևոնդյանին դատարանն արգելեց հրապարակումներ անել ու հավաքի վայրեր այցելել

Img default alt hy

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին դատարանն արգելեց հրապարակումներ անել ու հավաքի վայրեր այցելել։ Այս մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Նրա նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի: Նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը»,- նշել է պաշտպանը: