Լրահոս
Հասարակական
14:02
12.06.26
98

Վստահաբար խորոված-քաբաբի փարթիներ չենք անի, ինչպես ոմանք. Արման Աբովյան

Img default alt hy

«Այսօր տեղի է ունենում քվեաավազակություն։ Այսպես կարող ենք անվանել այն խուժանությունը, որին մենք ականատես ենք։

Կարող եմ ասել հետևյալը. հիշում եք չէ՞, նախընտրական փուլում մի մարդ, գույնի կեպկով, իրեն ճղում էր և սպառնում էր կզցնել, խլել, չգիտեմ, գետնով տալ և այլն։ Այո՛, այսօր իրենք փորձում են խլել մեր իրավունքը։ Նույնիսկ մեր մասին չի խոսքը գնում, այն մարդկանց, ովքեր մեզ նայում են և նույնիսկ, միգուցե, մեզ հետ համաձայն չեն։ Այսօր փորձ է արվում կզցնել մարդու արժանապատվությունը։

Ես ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ այս «թավշյա» խոսքերը օգտագործել, բայց կարծում եմ՝ ավելի պատկերավոր լինելու համար պետք է սա ասվի։ Այսօր փորձ է արվում գետնով տալ նույնիսկ այն մարդկանց իրավունքը որոշել, նույնիսկ այն մարդկանց, ովքեր, կրկնում եմ, մեզ հետ համաձայն չեն, միգուցե, բայց այստեղ խնդիրը բնավ միայն մենք չենք։ Գետնով տալ մեզ բոլորիս»,- այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԲՀԿ պատգամավորության թեկնածու Արման Աբովյանը։