Լրահոս
Տարածաշրջան
23:54
22.04.26
379

Իրանի նախագահը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ճանապարհին առկա հիմնական խոչընդոտները

Img default alt hy

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակման ֆոնին, հայտարարել է, որ պարտավորությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքները բանակցությունների ճանապարհին հիմնական խոչընդոտներն են։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունել է երկխոսությունը... Պարտավորությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքները հիմնական խոչընդոտներն են իրական բանակցությունների ճանապարհին։ Աշխարհը տեսնում է ձեր անվերջանալի կեղծավոր հռետորաբանությունը և խոսքի ու գործի միջև առկա հակասությունները»,- ասված է Փեզեշքիանի՝ X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ։

Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել էին հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվել էին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել էր իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։