Լրահոս
Տարածաշրջան
23:58
21.04.26
377

Իրանը չեղարկել է ապրիլի 22-ի հանդիպումը Վաշինգտոնի հետ

Img default alt hy

Իրանը վերջնականապես հրաժարվել է ապրիլի 22-ին Պակիստանում ԱՄՆ-ի հետ նախատեսված բանակցություններից, հաղորդում է Tasnim-ը։

Իրանական բանակցային թիմը պակիստանցի միջնորդի միջոցով տեղեկացրել է ամերիկյան կողմին, որ չորեքշաբթի օրը չի ներկայանա Իսլամաբադ, և ներկայումս բանակցություններին մասնակցելու որևէ հեռանկար չկա։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալության թղթակիցը։

Պատճառն ԱՄՆ-ի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումն է. Վաշինգտոնը չի ապահովել հրադադար Լիբանանում, բանակցությունների առաջին փուլում ներկայացրել է չափազանց մեծ պահանջներ և շարունակել է ծովային շրջափակումը նույնիսկ այն բանից հետո, երբ Իրանը բացել է Հորմուզի նեղուցը։ Իրանը հետագա մասնակցությունը համարում է «ժամանակի անպտուղ վատնում»։