Լրահոս
Հայաստան
16:53
22.12.20
60

Իշխան Սաղաթելյանն «Իմ քայլը» խմբակցությանը մինչև ժամը 18։00-ն ժամանակ տվեց

Img default alt hy

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը մինչև 18։00-ն ժամանակ տվեց, որպեսզի խմբակցության ներկայացուցիչները ներկայանան «Հարենիքի փրկության շարժմանը» և քննարկեն ստեղծված իրավիճակը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության շենքում նստած է մի խելագար, կոչ ենք անում «Իմ քայլը» խմբակցությանը՝ մինչև 18։00-ն ներկայանան շարժմանը՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Ի վերջո, մենք խորհրդարանական երկիր ենք, և խնդիրը լուծվելու է խորհրդարանում։ Այս պահից սկսած ժամանակը գնում է, մինչև ժամը 18։00-ն սպասում ենք «Իմ քայլին»։ Այս պահին շրջափակված են Կառավարության, Դատախազության շենքերը, սա վճռական, հետևողական ու համառ պայքար է լինելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա հույս հայտնեց, որ իշխանական պատգամավորները խոհեմություն կունենան և կգնան ստեղծված իրավիճակը քննարկելու, քանի որ նրանք Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես կիսում են պատասխանատվությունը։

Նա ՀՀ քաղաքացիներին կոչ արեց դուրս գալ տներից և գնալ Հանրապետության հրապարակ։

Տեղեկացնենք, որ այս պահին Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրվում, որպեսզի գիշերեն այնտեղ։