-
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26 -
Քաղաքական
Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
16:5302.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
16:2002.07.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի և սպայի ձերբակալության մասին
16:0802.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. մեքենան վերածվել է մոխրակույտի
15:5902.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Սայմոն Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
15:4902.07.26 -
Քաղաքական
Ստրուկները ատում են ազատներին․ դասալիքները չնահանջողներին ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան
15:4502.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանցի հրամանատարին ծեծած հայ գնդապետին ձերբակալել են. ՔԿ-ն հաստատում է
15:3002.07.26 -
Միջազգային
Ե՞րբ կմեկնարկի Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը
14:5302.07.26 -
Քաղաքական
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ԵՄ-ն կբացի իր դռները». Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում
14:4502.07.26 -
Քաղաքական
Էդիկ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
14:3602.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
14:1502.07.26 -
Միջազգային
Պուտինն ուշադրություն էր հրավիրել Զելենսկու կասկածելի լեգիտիմության վրա․ Պեսկով
13:5602.07.26 -
Քաղաքական
Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը
13:4502.07.26 -
Քաղաքական
Դուք պարզապես ուզում եք ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից․ Քրիստինե Վարդանյան
13:1802.07.26
Կարո՞ղ է արդյոք Փաշինյանը Հայաստանի համար անել մի փոքր այն, ինչ Էրդողանն արել է Թուրքիայի համար. Սասունյան
Վերջերս կարդացի «Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) կողմից հրապարակված մի խորքային հետաքննություն՝ «Թրամփի թուրքական «սիրաբանության» հետևում. օլիգարխներ, խարդախներ և բազմամիլիոն դոլարանոց լոբբիստական գործարք» վերնագրով։ Հեղինակներն են Օբրի Բելֆորդը և Ադամ Կլասֆելդը։
Առաջին պարբերությունն ամփոփում է բացահայտումները. «Թուրքիայի նախագահն անսովոր ուժեղ ազդեցություն է ունեցել Թրամփի վարչակազմի վրա: Նոր հետաքննությունը ցույց է տալիս, որ այդ հարաբերությունները ձևավորվել են մի շրջանակի կողմից, որտեղ ընդգրկված էին Թրամփի ամենասիրելի լոբբիստը, Ուկրաինայի իմպիչմենթի սկանդալի առանցքային դեմքը, Կրեմլի հետ կապեր ունեցող օլիգարխը և ծովային փոխադրության մագնատը, որը մեղադրվում էր ահաբեկչության մեջ»:
Հոդվածը բացահայտում է այն մասնավոր ճաշը, որը տեղի է ունեցել Վաշինգտոնի «Ուոթերգեյթ» հյուրանոցում 2017 թվականի հունվարի 19-ին՝ Թրամփի երդմնակալությունից մեկ օր առաջ։ Մասնակցել են չորս կարևոր անձինք՝ Թուրքիայի արտգործերինախարար Մևլութ Չավուշօղլուն, լոբբիստ և Թրամփի երդմնակալության կոմիտեի փոխնախագահ Բրայան Բալարդը, Լև Պառնասը՝ Ուկրաինայում ծնված, Թրամփին աջակցող նախաձեռնությունների խոշոր դոնորը, որը կազմակերպել էր հանդիպումը, ինչպես նաև թուրք-ադրբեջանցի ծովային փոխադրության մագնատ Մուբարիզ Մանսիմովը, որը, ըստ Պառնասի, 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավ է նվիրել Թուրքիայի նախագահի ընտանիքին և թույլ է տվել Էրդողանին օգտագործել իր անձնական ինքնաթիռը։ Ներկայումս նա Թուրքիայում կանգնած է դատարանի առաջ՝ ահաբեկչության մեղադրանքով։
Հանդիպման օրակարգում, ըստ OCCRP-ի, ներառված էին «Թուրքիայի և նրա իսլամիստ ղեկավար Էրդողանի համար ԱՄՆ-ում լոբբինգ իրականացնելու երկու բազմամիլիոնանոց պայմանագրերը»։
Էրդողանի և Թրամփի միջև միջնորդների մեծ մասը գործարարներ և օլիգարխներ են, որոնք կապված են նախկին խորհրդային հանրապետությունների հետ. «և նրանք գրեթե բոլորն այժմ կամ բանտում են, կամ կանգնած են լուրջ քրեական մեղադրանքների առաջ ․․․․ Բալարդի հետ լոբբիստական պայմանագրերը կնքվել են Պառնասի և ծովային փոխադրության մագնատ Մանսիմովի, ինչպես նաև Ֆարխադ Ախմեդովի օգնությամբ, որը ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից նշված է որպես ռուս օլիգարխ, որը սերտորեն կապված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ․․․․ Պայմանագրերը, ի վերջո, ներառել են ամսական 125 հազար դոլարի գործարք, որով Բալարդի ընկերությունը պետք է ներկայացներ թուրքական պետական բանկը՝ «Հալկբանկը», որն ԱՄՆ-ում դատապարտվում է խարդախության, փողերի լվացման և պատժամիջոցների խախտման համար, ինչպես ցույց են տալիս հանրային փաստաթղթերը: Ըստ հաղորդումների, Թրամփը փորձել է չեղյալ համարել «Հալկբանկի» գործը», հայտնում է OCCRP-ը:
Բալարդի պայմանագրերին նախորդել են «լայնորեն լուսաբանված փորձերը, որոնց ընթացքում թուրք գործարարներն ու նախարարներն ապօրինաբար վարձել էին Թրամփի նախկին ազգային անվտանգության խորհրդական, պաշտոնաթող գեներալ Մայք Ֆլինին՝ որպես լոբբիստ, և Թրամփի մեկ այլ խորհրդականի հետ քննարկել էին 10 միլիոն դոլարանոց ազդեցության արշավ»։
Տարօրինակ շրջադարձով, OCCRP-ը հաղորդեց, որ Մանսիմովը և մեկ այլ գործարար գործընկերներ էին մի ամերիկահայի հետ, որն ԱՄՆ-ում դատապարտվել է 511 միլիոն դոլարի խարդախության սխեմայի համար։ ԱՄՆ հարկային ծառայության գործակալը «դատարանում պնդել է, որ խարդախներն անմիջականորեն կապված էին Էրդողանի հետ և ձեռք էին բերել Թուրքիայի կառավարության պաշտպանությունը»։
Պառնասն ասաց, որ իրեն Մանսիմովի հետ ծանոթացրել է Բելառուսում ծնված Իգոր Ֆուրմանը, «որը Ջուլիանիի [Թրամփի խորհրդական] հետ աշխատել էր Ուկրաինայում նրա հետախուզական առաքելությունների շրջանակներում»: Պառնասը նաև ասաց, որ ինքը Բալարդից ստացել է երկու անվճար տոմս՝ Մանսիմովի հետ մասնակցելու Թրամփի երդմնակալության հանդիսությանը: Ballard Partners-ը հերքել է այս պնդումը:
Թրամփի երդմնակալությունից երկու օր անց ադրբեջանցի օլիգարխ Ախմեդովը ժամանեց Մայամի իր 117 մետր երկարությամբ «Լունա» զբոսանավով, որ համարվում է աշխարհում երկրորդ ամենամեծ զբոսանավը։ «Ախմեդովը հրապարակայնորեն հայտարարել է, որ առնվազն երկու անգամ օգնել է լուծել Թուրքիայի և Ռուսաստանի միջև միջազգային վեճերը։ 2016 թվականին ռուսական պետական «Սպուտնիկ» լրատվամիջոցին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Ախմեդովին բնութագրել է որպես արժեքավոր դիվանագիտական միջնորդ ․․․․ », հաղորդել է OCCRP-ը։ Նա նաև միջնորդել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև։
2017թ․ մայիսի 11-ին Ballard Partners-ը ստորագրեց իր առաջին՝ Թուրքիային առնչվող լոբբիստական պայմանագիրը երկրի կառավարության հետ ․․․․ Երկրորդ պայմանագիրը «Հալկբանկի» հետ ստորագրվեց օգոստոսին։ Միասին այս երկու պայմանագրերը բերեցին ավելի քան 4 միլիոն դոլար։ (Ballard-ը դադարեցրեց պայմանագիրը Թուրքիայի կառավարության հետ 2018թ․ նոյեմբերի 15-ին՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը մեղմեց պատժամիջոցները՝ թույլ տալով Էրդողանի վարչակազմին նավթ գնել Իրանից։ Ընկերության «Հալկբանկի» պայմանագիրը դադարեցվեց 2019թ․ հոկտեմբերին, երբ ԱՄՆ դաշնային դատախազները մեղադրանք առաջադրեցին բանկին), հաղորդեց OCCRP-ը։ «Հաղորդագրությունները նաև ցույց են տալիս, որ Ախմեդովը որոշակի դեր է խաղացել ավելի ուշ կնքված Ballard Partners-ի պայմանագրի շուրջ քննարկումներում, որը ստորագրվել էր 2018թ․ ապրիլին՝ Ադրբեջանի բռնատիրական կառավարության անունից լոբբինգ իրականացնելու նպատակով՝ ամսական 50 հազար դոլարով։ Ballard Partners-ը հերքում է այս պնդումը»։
«2017թ․ սկզբին բացահայտվեց, որ Թրամփի նախկին ազգային անվտանգության խորհրդական Մայք Ֆլինը, որը ստիպված էր հրաժարական տալ այդ տարվա փետրվարի 13-ին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ չհայտարարված կապերի պատճառով, գաղտնի կերպով վարձվել է որպես չհայտարարված օտարերկրյա գործակալ Էրդողանի կառավարության կողմից։ ԱՄՆ դաշնային դատախազները հետագայում մեղադրանք առաջադրեցին թուրք-հոլանդացի գործարար Էքիմ Ալփթեքինին՝ այս սխեմայում նրա ենթադրյալ դերի համար, որը ներառում էր ավելի քան 500 հազար դոլարի փոխանցում Թուրքիայի կառավարության կողմից Ֆլինի խորհրդատվական ընկերությանը։ Դատախազները պնդում են, որ սխեման ղեկավարել են երկու թուրք նախարարներ։ Լոբբիստական փաստաթղթերը ցույց են տալիս, որ դրանք եղել են արտգործնախարար Չավուշօղլուն և Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, որն այդ ժամանակ էներգետիկայի նախարարն էր։ Այդ ջանքերի շրջանակում Ֆլինը և նույն թուրք պաշտոնյաները քննարկել էին նաև Էրդողանի մրցակից հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին Փենսիլվանիայում գտնվող իր տանից առևանգելու և «թաքուն Թուրքիա տեղափոխելու» հարցը՝ մեղադրանքների առաջ կանգնեցնելու համար։ Այս մասին Wall Street Journal-ին պատմել է նախկին Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Վուլսին, որը ներկա է եղել 2016թ․ սեպտեմբերի հանդիպմանը։ Ֆլինը հերքել է այս տեղեկությունը», հայտնում է OCCRP-ը։
«2016թ․ սեպտեմբերի 20-ի հանդիպման ժամանակ Վուլսին, որն այդ ժամանակ նաև Թրամփի նախընտրական քարոզարշավի խորհրդականն էր, ասաց, որ հանդիպել է Ալփթեքինին և նրա մտերիմ գործընկեր Սեզգին Բարան Քորկմազին՝ ապարդյուն փորձելով ներկայացնել իր 10 միլիոն դոլարանոց ծրագիրը, որը նպատակ ուներ օգնել Թուրքիային՝ վարկաբեկելով Գյուլենին։ Քորկմազի դեմ առաջադրված են մեղադրանքներ, որ նա կարևոր դեր է խաղացել կես միլիարդ դոլարի խարդախության սխեմայում, որը կազմակերպվել էր ամերիկահայ կազմակերպված հանցավորության գործիչ Լև Ասլան Դերմենի կողմից։ Դերմենը դատապարտվել է այս տարվա սկզբին և դատարանում նշվել է, որ նա անձամբ կապված է Էրդողանի հետ։ Երկու տղամարդկանց հետ սերտորեն կապված էր նաև Մանսիմովը։ Այդ ժամանակ, երբ նրանք զբաղված էին ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների միջնորդությամբ, թե՛ Մանսիմովը, թե՛ Քորկմազը նաև բիզնեսում գործընկերներ էին ամերիկահայ կազմակերպված հանցավորության գործչի հետ։ Դերմենը, որը հայտնի է նաև որպես Լևոն Թերմենջյան, մարտին դատապարտվեց բարդ խարդախության համար, որը իրականացվել էր The Order կոչվող գաղտնի մորմոնական բազմակնության աղանդի անդամների հետ՝ ԱՄՆ կառավարությունից խարդախությամբ ստանալու համար ավելի քան 500 միլիոն դոլարի կեղծ վերականգնվող վառելիքի հարկային արտոնություններ։ Լոս Անջելեսում բնակվող Դերմենը ուներ շքեղ ավտոմեքենաների հավաքածու, շրջում էր թիկնապահներով և կաշառք էր կիրառում գաղտնի գործակալներ հավաքագրելու համար՝ ոստիկանությունում, Միգրացիայի և մաքսային ծառայությունում, և, ըստ մեղադրանքների, նույնիսկ Հետաքննությունների դաշնային բյուրոյում (ՀԴԲ)։ Թուրք գործարար Քորկմազը, ըստ մեղադրանքների, օգնել է խմբին տեղափոխել ավելի քան 130 միլիոն դոլար Թուրքիա, որտեղ թե՛ նա, թե՛ Դերմենը կապեր էին հաստատել Էրդողանի հետ։ ՀԴԲ գործակալ Թայլեր Հեթչերը նախադատական լսման ժամանակ վկայեց՝ Դերմենն ու Քորկմազը «իրենց հարստությունը օգտագործել են՝ Թուրքիայում իրենց գումարների համար անվտանգ ապաստան ապահովելու և նաև այն արտահանձնումից պաշտպանելու համար» ասաց Հեթչերը», համաձայն OCCRP-ի։
«Դերմենի նախկին ենթական՝ Դանիել ՄաքԴայրը, որը հետագայում դարձել էր պետական վկա, լրագրողներին ասաց, որ ընկերությունը Մանսիմովի և Դերմենի միջև ընդհատված համատեղ ձեռնարկություն էր՝ թուրքական կառավարության հետ հում նավթի առաքման գործարք կնքելու համար ․․․․ Դերմենին այժմ սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում», հաղորդել է OCCRP-ը։
Էրդողան-Թրամփ կապի արդյունքում «Թրամփի վարչակազմը հաճախ աչքի է ընկել Էրդողանի բռնատիրական կառավարության շահերի նկատմամբ արտասովոր ընդունելի վերաբերմունքով»։ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը իր հուշագրությունում գրել է, որ «ԱՄՆ նախագահը, չնայած խնդիրներով լի երկկողմ հարաբերություններին, կարծես թե թուրք ղեկավարին համարում էր իր «լավագույն միջազգային ընկերներից» մեկը», հաղորդել է OCCRP-ը։
«ԱՄՆ Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի (FARA) շրջանակում ներկայացված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թուրքիայի կառավարությունը և հարակից գործակալությունները միայն 2018 թվականին ծախսել են ավելի քան 7.3 միլիոն դոլար՝ հինգ ամերիկյան լոբբիստական ընկերությունների վրա։ Ballard-ից բացի, հիմնական շահառուներից մեկը եղել է Mercury Public Affairs-ը, որը սերտ կապեր ունի [Թրամփի] վարչակազմի հետ», հաղորդել է OCCRP-ը։ Այս տարվա սկզբին Հայաստանի կառավարությունը վարձել է Mercury-ին՝ տարեկան 600 հազար դոլարով։
Թրամփի հետ սերտ կապ ունեցող մի այլ անձ է թուրք գործարար Մեհմեթ Ալի Յալչինդաղը՝ «կիսա-պաշտոնական թուրքական կառույցի»՝ թուրք-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահը։ Նա այժմ «մեղադրվում է Ֆլինին գաղտնի հավաքագրելու մեջ իր ենթադրյալ դերի համար», ըստ OCCRP-ի։ Յալչինդաղը «համագործակցել է ԱՄՆ նախագահի հետ Ստամբուլի Trump Towers նախագծում ․․․․ Ըստ հաղորդումների՝ Յալչինդաղը սերտ հարաբերություններ ունի Թրամփի ընտանիքի հետ»։
Բոլթոնի խոսքով՝ Էրդողանը խնդրել է Թրամփին դադարեցնել «Ballard-ի հաճախորդի՝ «Հալկբանկի» դեմ հարուցված քրեական հետապնդումը։ Գործը, որը ներառում էր միլիարդավոր դոլարների լվացումը Իրանից՝ խախտելով ԱՄՆ պատժամիջոցները, ներգրավում էր նաև Էրդողանին ու նրա փեսային՝ ֆինանսների նախարար Ալբայրաքին։ Բոլթոնը նկարագրել է մի դեպք, երբ Էրդողանը Թրամփին հանձնել է «Հալկբանկի» փաստաբանների մի դոսյե, որով արդարացնում էր բանկին ցանկացած չարաշահումից։ Բոլթոնի խոսքով՝ Թրամփը թերթել է փաստաթուղթը, նախքան իր համոզմունքը հայտնելը»։
2017թ․ հունվարի 22-ին Մանսիմովի և Պառնասի միջև կարճ հաղորդագրության մեջ Մանսիմովը ասում է, որ Ballard-ի լոբբինգի հիմնական նպատակը թուրք-իրանական փողերի լվացմամբ զբաղվող Ռեզա Զարաբի դատավարությունն է։ Բոլթոնը գրել է, որ Թրամփը «Էրդողանին ասել է, թե ինքը կհոգա ամեն ինչի մասին՝ բացատրելով, որ [Նյու Յորքի] Հարավային շրջանի դատախազները իր մարդիկ չեն, այլ Օբամայի, մի խնդիր, որը կլուծվի, երբ նրանք փոխարինվեն իր մարդկանցով»։
Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների միջև սերտ կապի ևս մեկ ցուցիչ էր այն, որ Թրամփը հանկարծակի հայտարարեց, թե հավանություն է տալիս Թուրքիայի ներխուժմանը Սիրիայի հյուսիս՝ Էրդողանի հեռախոսազանգից հետո։
Ամերիկացի վետերան լրագրող Կարլ Բրնստինը «հունիսին հաղորդել է, որ Էրդողանը վայելել է ԱՄՆ նախագահի հետ հեռախոսակապի այնպիսի մակարդակ, որը չի ունեցել որևէ այլ օտարերկրյա ղեկավար։ «Մինչ այժմ Թրամփի ամենաշատ հեռախոսազրույցները որևէ պետության ղեկավարի հետ եղել է Էրդողանի հետ, որը երբեմն շաբաթական առնվազն երկու անգամ զանգահարել է Սպիտակ տուն և անմիջապես միացվել նախագահին՝ Թրամփի հրահանգով», գրել է Բրնստինը։
Կարո՞ղ է արդյոք Փաշինյանը Հայաստանի համար անել մի փոքր այն, ինչ Էրդողանն արել է Թուրքիայի համար՝ փոխանակ ժամանակ վատնելու Կաթողիկոսի և Հայ Առաքելական Եկեղեցու հետ վեճերի վրա։
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
-
23:25
04.07.26
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
Կարդալ ավելին
-
22:52
04.07.26
Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում․ Վահագն Սարոյան
Կարդալ ավելին
-
21:40
04.07.26
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
Կարդալ ավելին
-
21:00
04.07.26
«Ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից․ իշխանության հեռացումն այլընտրանք չունեցող հրամայական է»․ 5 քաղաքական ուժերի հայտարարությունը
Կարդալ ավելին