Լրահոս
Առողջապահական
21:07
08.03.20
98

Կորոնավիրուսը մտնում է տնտեսություն | Հյուր-Աստղիկ Հակոբյան

Աշխարհը շարունակում է կռիվ տալ մահաբեր նոր վարակի դեմ, որը հազարավոր կյանքեր է խլում: Այս շաբաթ, Իրանում մի հայ կին մահացավ կորոնավիրուսից: Իրանից ժամանած երեք տասնյակ հայեր մեկ շաբաթ է՝ մեկուսացված են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում: Նրանց մեկուսացրել են Երեւան ժամանելուց օրեր անց: Այսինքն, վիրուսի գաղտնի շրջանում այդ մարդիկ շփվել են առնվազն իրենց հարազատների հետ եւ հետո միայն անցել հատուկ հսկողության տակ: