Լրահոս
Քաղաքական
23:37
22.04.26
185

Մակրոնի՝ ՀՀ այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը․ Վահան Կոստանյան

Img default alt hy

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Մայիսի 3-4-ը Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին նախատեսված է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան։