-
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26 -
Քաղաքական
Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
16:5302.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
16:2002.07.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի և սպայի ձերբակալության մասին
16:0802.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. մեքենան վերածվել է մոխրակույտի
15:5902.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Սայմոն Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
15:4902.07.26 -
Քաղաքական
Ստրուկները ատում են ազատներին․ դասալիքները չնահանջողներին ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան
15:4502.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանցի հրամանատարին ծեծած հայ գնդապետին ձերբակալել են. ՔԿ-ն հաստատում է
15:3002.07.26 -
Միջազգային
Ե՞րբ կմեկնարկի Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը
14:5302.07.26 -
Քաղաքական
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ԵՄ-ն կբացի իր դռները». Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում
14:4502.07.26 -
Քաղաքական
Էդիկ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
14:3602.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
14:1502.07.26 -
Միջազգային
Պուտինն ուշադրություն էր հրավիրել Զելենսկու կասկածելի լեգիտիմության վրա․ Պեսկով
13:5602.07.26 -
Քաղաքական
Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը
13:4502.07.26 -
Քաղաքական
Դուք պարզապես ուզում եք ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից․ Քրիստինե Վարդանյան
13:1802.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Սպառնալիքներ և թեժ կրքեր՝ խորհրդարանում. հրատապ օրինագիծ է բերել ՔՊ-ն
12:3002.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավորը չի կարողանում պատասխանել ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի հարցին
12:2502.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ․ ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը
12:1602.07.26 -
Իրավական
Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը․ իրավապահները նրան տարել են․ NewDay.am
12:0902.07.26 -
Քաղաքական
Այս նախագիծը կատարյալ իրավական անգրագիտություն է․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
12:0002.07.26 -
Քաղաքական
Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին
11:5202.07.26 -
Միջազգային
Պենտագոնը մոտ 2000 զինվորական է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
11:4502.07.26 -
Հասարակական
Տաշիրում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ
11:3002.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
10:3702.07.26 -
Հասարակական
«Մերգելյան» ինստիտուտում տանիքը փլուզվել է. 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
10:2002.07.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
09:5802.07.26 -
Մամուլի տեսություն
«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»
09:4802.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
09:3402.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:2502.07.26 -
Հասարակական
Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական համալիրը. «Երեմյան կաթնամթերքի» ստեղծման պայմանները
09:1002.07.26 -
Քաղաքական
Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան
23:1401.07.26 -
Տնտեսական
Լոլիկները կթափվե՞ն կառավարության շենքի առաջ. ջերմոցատերերը անելանելի վիճակում են
22:5801.07.26 -
Քաղաքական
Սկանդալային նախագիծը՝ ԱԺ-ի ճանապարհին. մարդկանց տոտալ վերահսկո՞ւմ, թե՞ մաքսանենգության դեմ պայքար
22:1401.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
22:0001.07.26 -
Տարածաշրջան
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
21:3001.07.26 -
Քաղաքական
Պուտինի մոտ գնալ չի կարողանում, բայց Մոսկվա զանգում է Փաշինյանը. TRIPP-Ը՝ ԵԱՏՄ կանոններո՞վ
21:1801.07.26 -
Իրավական
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
20:5901.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Լարվածությունն աճում է TRIPP-ի շուրջ. մեծ խաղեր են սկսվում Սյունիքում
20:3001.07.26 -
Միջազգային
Պատերազմի սպառնալիքներ, տեխնիկական բանակցություններ՝ Քաթարում. Իրանը 3 միլիարդ դոլար է ստացել
20:1901.07.26 -
Հասարակական
Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում
19:5201.07.26 -
Իրավական
Վերջին, սուր խոսքերը՝ Սահմանադրական դատարանում. բարձր դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
19:3401.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ Բաղրամյանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 4 հաշվարկ
18:5801.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18:4501.07.26 -
Միջազգային
Ռուսներին աստիճանաբար հյուծել, Արևմուտքից նորից փող խնդրել. թեժ մարտեր են ուկրաինական ճակատում
18:3701.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երկար սպասված վճռից առաջ վերջին, սուր խոսքերն են հնչել ՍԴ-ում. ի՞նչ պարզվեց
18:3001.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է
18:2101.07.26 -
Տնտեսական
Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»
18:0901.07.26 -
Հասարակական
Կադրային փոփոխություններ ՊՆ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ
18:0501.07.26 -
Տարածաշրջան
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
17:3301.07.26 -
Հասարակական
Սաստիկ շոգից խեղդվող Եվրոպայում օդորակիչների դեֆիցիտ է. հրմշտոց՝ խանութի մոտ
17:1801.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան
16:3501.07.26 -
Տարածաշրջան
Թեհրան-2026. անսպասելի բացահայտումներ է արել «Հայլուրը» Իրանի մայրաքաղաքում
16:0501.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային հայտարարություն՝ խորհրդարանում և Փաշինյանի զանգը՝ Մոսկվա
15:3001.07.26 -
Հասարակական
21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը
15:0101.07.26 -
Քաղաքական
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը
14:4901.07.26 -
Իրավական
Եթե մեկ դատավոր լեգիտիմության խնդիր ունի, ապա նա ստվերում է ամբողջ կազմը. Արամ Վարդևանյան
14:2301.07.26 -
Հասարակական
Երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի, 90 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՍԴ նախագահը. 24News
14:0401.07.26 -
Իրավական
ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
13:3301.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 ՍԴ-ն այսօր կհեռանա խորհրդակցական սենյակ. սկսվել են ամփոփիչ ելույթները
12:3001.07.26 -
Հասարակական
Հիմնադրամի սահմանաչափը գերազանցվել է, բայց ԿԸՀ-ն չի արձագանքել. Լիպարիտ Դրմեյանը ելույթ է ունենում ՍԴ-ում
12:2301.07.26
Նավասարդ Կճոյանին մեղադրում են գրագողության մեջ. «Հրապարակ»
Երբ Վեհափառ հայրապետի ամենամոտ մարդկանցից մեկը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որին նա մշտապես հովանավորել է եւ զերծ պահել պատժից, դուրս եկավ իր հոգեւոր առաջնորդի դեմ եւ Եկեղեցուն հայտարարված պատերազմի գործուն մասնակիցը դարձավ, տարբեր մարդիկ սկսեցին խոսել Արարատյան հայրապետական թեմի փոխառաջնորդ Կճոյանի բացասական կերպարի մասին՝ օֆշորային հաշիվներ, փողերի լվացում ու յուրացումներ, գույքի ապօրինի ձեռքբերում, զենք, «Բենթլի», կուսակրոնության ուխտի խախտումներ եւ այլն։ Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցին բարենորոգելու, մաքրելու գործին նման մարդկանց ներգրավումը հանրային տարակուսանքի եւ վրդովմունքի տեղիք տվեց։ Եվ սկսեցին Կճոյանի մասին տարբեր պատմություններ ջրի երես ելնել։
«Հրապարակի» հետ զրույցում կարգալույծ արված քահանա Տեր Հակոբ Բագրատունին ասաց, որ Կճոյանը միայն այդ մեղքերով չէ, որ աչքի է ընկել․
«Ուզում եմ բարձրաձայնել Կճոյան Նավասարդ արքեպիսկոպոսի «քաջագործություններից», որ նա արել է՝ վայելելով Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հովանավորչությունը: 2008 թ․ Կճոյանը գրագողությամբ վերատպել է հոգեւոր ճեմարանի իմ հարգելի ուսուցչի եւ երկար տարիների ընկեր Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյանի՝ «Պատարագամատոյց Հայաստանեայց Եկեղեցւոյ» 2002 թվականին Նյու Յորքում տպագրված՝ Հայ եկեղեցու պատմության մեջ բացառիկ արժեք ունեցող գիրքը: Օրերս իմ փաստաթղթերի հավաքածուի մեջ պատահաբար աչքովս ընկավ «Հայկական ժամանակ» թերթում 2008 թ. տպագրված՝ «Հեղինակի անունը կարեւոր չէ» վերնագրով հոդվածը, որտեղ նկարագրվում է Կճոյան Նավասարդ արքեպիսկոպոսի «քաջագործություններից» մեկը՝ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի «կնքահայրությամբ» իրականացված։ Խոսքը 2008թ․ արված գրագողություն մասին է։ «Հայկական ժամանակի» հոդվածում նկարագրվում է, որ 1999 թ. Ամերիկայի հայոց թեմի այն ժամանակվա առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ԱՄՆ է հրավիրում Ադրբեջանի հայոց թեմի նախկին առաջնորդ Անանիա արքեպիսկոպոսին, որպեսզի վերջինս հոգեւոր մխիթարություն պարգեւի Ադրբեջանից փախստական դարձած իր հոտին։ Միացյալ Նահանգներ գալու առաջին իսկ օրերից Անանիա սրբազանն այցելում է երկրի բոլոր նահանգները, պատարագներ է մատուցում, կատարում է մկրտության, պսակադրության խորհուրդներ՝ հոգեպես մխիթարելով եւ սատարելով իր թշվառ հոտին։ 2000-ին, Խաժակ արքեպիսկոպոսի առաջարկությամբ, Անանիա սրբազանը ձեռնամուխ է լինում «Պատարագամատույցի» եռալեզու աշխատությանը, որը լույս է տեսնում Նյու Յորքում երկու տարի անց՝ 2002 թվականին, դրամական մեծ եկամուտ բերելով բուն առաջնորդարանին»:
Սակայն 2007 թվականին՝ կուսակրոնության ուխտը խախտած լինելու պատճառով, սրբազանն անձամբ հրաժարվում է եկեղեցական իր բարձր աստիճանից ու տիտղոսից, անհնար գտնելով կեղծիքով ապրելը։ Ապա աշխարհական անունը ստացած Ավետիք Արաբաջյանը տեղափոխվում է եւ ներկայում բնակվում է Ֆլորիդայում ու, հակառակ իր տարիքին, մինչ օրս էլ ստեղծագործում է՝ մոտ 6 տարբեր լեզուներով գրքերի հեղինակ է: «Սրբազանն անձամբ մեծագույն արհամարհանքով է վերաբերվում այդ երկու «սրբազանների» մանր ու նենգ արարքին, միշտ մեջբերելով անմահ Սայաթ-Նովայի ասածը՝ «Ծովեմեն ավազ չի պակսի»: Հիմա՝ գրագողության մասին, որը կապված է այսօր սրբապիղծ աղանդավորների կողմը թեքված՝ ուխտադրուժ եպիսկոպոսներից մեկի անվան հետ։ Ես մինչ այժմ այդ մասով խոսք չեմ բարձրացրել, որպեսզի չդիտվի, որ մեր սուրբ եկեղեցու թշնամիների ջրաղացին եմ ջուր լցնում: Ես դեռ 1999թ․ դեկտեմբերի 1-ին հենց առաջինը կարգալույծ հռչակված հոգեւորականն եմ՝ տեր Հակոբ, ավազանի անունով՝ Աշոտ Բագրատունին եմ: Սակայն, այդուհանդերձ, ես կամ եւ մնում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակն ու անսասան պաշտպանը։ Մենք բավական հիմնավոր եւ իրեղեն փաստեր ունենք, որ Կճոյանը գիտակցված է նման արարք արել, իսկ այսօր էլ Եկեղեցու դեմ է դուրս եկել: 2008 թվականին Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյանի՝ 2002-ին հեղինակած գիրքը, միայն ավելի բարակ եւ աշխարհաբար՝ գրաբարն ու ռուսերենը չկային, հեղինակի անունը հանած, գրեթե նույնանման կազմով ու գույնով, տպում են այստեղ՝ Երեւանում, եւ դրվում է եկեղեցիների խանութներում՝ վաճառքի: Այդ գիրքը մեր ընկերներից մեկը գնում է՝ հենց Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գրախանութից: Ի դեպ, երբ որ լուրը տեղ է հասնում, ու հասկանում են, որ գրքի հեղինակը տեղյակ է այդ մասին, գրքերը մեկ օրվա մեջ խանութներից հանում են, ու վաճառքը դադարում է, որովհետեւ Խաժակ սրբազանն ԱՄՆ-ից զանգում եւ զգուշացնում է սպասվող տհաճ հետեւանքների մասին»,- ասաց կարգալույծ հոգեւորական Աշոտ Բագրատունին:
Նա նշեց, որ Կճոյանը եւ այն ժամանակ ԱՄՆ-ում Արեւելյան թեմի առաջնորդ, այժմ Արեւմտյան Եվրոպայում հայրապետական պատվիրակ նշանակված Խաժակ Պարսամյանը, համաձայնության գալով, հրատարակում են գիրքը՝ վաճառելու նպատակով, բայց հետո, խուսափելով դրա շուրջ բարձրացած աղմուկից, որոշում են կասեցնել վաճառքը՝ հայտարարելով, թե իբրեւ գիրքը չի վաճառվել, այլ նվիրատվություններ են արել, ձրի բաժանել են։ «Վաճառել ես կամ բաժանել ես եկեղեցիներին, լավ ես արել, հեղինակի անունն ինչո՞ւ ես դուրս հանել: Անանիա սրբազանը, օրինակ, իր գրքի մեջ ազնվորեն նշել է իր օգտագործած աղբյուրների հեղինակներին՝ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանց, Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյան, իսկ այս երկու «սրբազաններն» իրենց հոգեւոր եղբոր աշխատանքը վերցրել ու իրենց անվան տակ հրատարակել են ու դեռ ներածական են գրել»,- ասաց տեր Հակոբ Աշոտ Բագրատունին:
Նավասարդ Կճոյանի կողմից գրագողության մասին չեն բարձրաձայնել, քանի որ երկար ժամանակ է, ինչ թիրախավորված է Գարեգին կաթողիկոսը, սակայն իրականում այդ արշավը Եկեղեցու դեմ է, չեն բարձրաձայնել, որ տպավորություն չստեղծվի, թե աջակցում են աղանդավորների հակաեկեղեցական արշավին: Իսկ քանի որ Կճոյանն անցել է աղանդավորականների կողմը, այլեւս իրենց զսպող հանգամանք չկա՝ շեշտում է մեր զրուցակիցը եւ հավելում. «Այս հարվածը Գարեգին կաթողիկոսի դեմ չէ՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ է, ես՝ ինքս, ունենալով հակասություններ կաթողիկոսի հետ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ աջակցելով աղանդավորների՝ Եկեղեցու դեմ արշավին, թշնամական ու Աստծո դեմ քայլ են անում: Պաշտպանելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, առաջին հերթին, մենք մեզ ենք պաշտպանում, մենք մեր՝ հայի ինքնությունն ենք պաշտպանում։ Իսկ այս կճոյանները, որ Եկեղեցու դեմ են դուրս եկել, թող իմանան՝ եթե կառավարիչն իրենց նկատմամբ կոմպրոմատներ ունի ու վախեցրել է իրենց, որ իրենց դեմ կօգտագործվի, թող իմանան, որ ժողովուրդն իրենց մասին նույնպես շատ բան գիտի, եւ, փառք Աստծո, մեր ժողովուրդը հիշողության կորուստ չունի»,- եզրափակեց տեր Հակոբ Աշոտ Բագրատունին։
-
18:44
03.07.26
Կոտայքի մարզում «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ
Կարդալ ավելին
-
18:37
03.07.26
Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկում․ կա 2 տուժած
Կարդալ ավելին
-
18:17
03.07.26
Սևանի գերեզմաններում ավտոմեքենայի մեջ երիտասարդի դի է հայտնաբերվել
Կարդալ ավելին
-
17:54
03.07.26
Մեռելnց օրերը լինելու են աշխատանքային. ԱԺ պարզաբանումը
Կարդալ ավելին