Լրահոս
2026-05-02
-
ՀասարակականԵրևանում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելիԱյսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:10-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցի 74 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում։Ավելին13:1502.05.26 -
ՔաղաքականՎերջին 5 տարում հենց «Հայաստան» դաշինքն է եղել այն ամենաակտիվ և ռադիկալ ընդդիմադիր ուժը․ Ռոբերտ Քոչարյան«Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին13:0002.05.26 -
ՄիջազգայինԶելենսկին ԱՄՆ-ի աջակցության բացակայության պատճառով որոշել է փոխել ռազմավարությունը․ PoliticoՆրա տեղեկություններով՝ այժմ Զելենսկին Թուրքիան դիտարկում է որպես Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների հիմնական հարթակ։ Ավելի վաղ թերթը, հղում անելով Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ամերիկացի պաշտոնյաներն արդեն չեն կարողանում հիշել, թե Սպիտակ տանը վերջին անգամ երբ է բարձրացվել Ուկրաինայի շուրջ բանակցությունների թեման, քանի որ ԱՄՆ բանակցողները հիմնականում կենտրոնացած են Իրանի վրա։Ավելին12:4502.05.26 -
Քաղաքական«Սպիտակ լիճ» ջրամբարն անմիխիթար վիճակում է․ պատգամավորն ահազանգում էՋրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում անջրդի հողատարածքները գերակշռում են: Միայն Տավուշի մարզում 25.394 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3.695 հա-ն: Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին12:3502.05.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Քոչարյանը կոշտ է արձագանքում Փաշինյանի սարսափելի հայտարարությանը. ո՞վ է վանդալիզմ արելՀայլուր 12։30 Քոչարյանը կոշտ է արձագանքում Փաշինյանի սարսափելի հայտարարությանը. ո՞վ է վանդալիզմ արելԱվելին12:3002.05.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն ցանկանում է «գրեթե անմիջապես» վերահսկողության տակ վերցնել Կուբան․ ԹրամփԱմերիկյան առաջնորդը հիշատակել է Կուբան՝ պնդելով, որ ԱՄՆ-ն «այն վերահսկողության տակ կվերցնի գրեթե անմիջապես»։ «Կուբան խնդիրներ ունի։ Բայց սկզբում մենք կավարտենք մեկ [գործ]»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով Իրանի դեմ պատերազմը։ «Իրանից վերադարձի ճանապարհին մեր մեծ ավիակիրներից մեկը, հնարավոր է՝ USS Abraham Lincoln-ը՝ ամենամեծն աշխարհում, կմոտենա ափից մոտ 100 յարդ (շուրջ 90 մ - խմբ․) հեռավորության վրա, և նրանք կասեն՝ «Շատ շնորհակալություն, մենք հանձնվում ենք»»,- պնդել է Թրամփը։ ԱՄՆ առաջնորդը մարտի 5-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ հետագա գործողությունների կուրսի մշակմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո։ Ավելի վաղ նա բազմիցս պնդել էր, որ Կուբայի կառավարությունը և տնտեսությունը մոտ են փլուզմանը՝ ԱՄՆ ճնշման ներքո Վենեսուելայից կղզի-պետություն նավթի մատակարարումների դադարեցումից հետո։ Փետրվարի 27-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող են «բարեկամաբար վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ»։ Ինչպես մարտի 13-ին հայտնել էր Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, Հավանան և Վաշինգտոնը բանակցություններ են վարել, որոնք «ուղղված են եղել երկկողմ տարաձայնությունների շուրջ երկխոսության միջոցով լուծումներ գտնելուն»։ Միևնույն ժամանակ, ինչպես փետրվարին տեղեկացրել էր Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գաղտնի քննարկում է կղզու ապագան Ռաուլ Կաստրոյի թոռան՝ Ռաուլ Գիլյերմո Ռոդրիգես Կաստրոյի հետ։Ավելին12:1502.05.26 -
ՔաղաքականԵթե ընդդիմությունը կարողանում է տնտեսական խնդիրներ ստեղծել դրսում, նշանակում է՝ երկիրը չունի աշխատող կառավարություն․ Հակոբ ԲադալյանՍա, իհարկե, ծիծաղելի է մի կողմից, բայց մյուս կողմից պարզապես տխուր և մտահոգիչ է, մի քանի պատճառով: Նախ, հերթական անգամ դրսեւորում է, թե սեփական լսարանի ողջախոհության ու մտածելու կարողության հանդեպ ինչպիսի արհամարհական եւ քամահրական վերաբերմունք ունի կառավարող ուժը: Դրանից բացի, սա դրսեւորում է, թե իրականում ինչպիսին է այդ կառավարող ուժի աշխատանքի էֆեկտիվությունը, որովհետեւ, եթե ընդդիմությունը կարողանում է երկրի գործարարների համար խնդիրներ ստեղծել այլ երկրի խոշոր ընկերությունների համակարգում, ապա դա նշանակում է, որ տվյալ պետությունը չունի աշխատող կառավարություն:Ավելին12:0002.05.26 -
ՀասարակականՆոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան«Մոտ մեկ ամիս առաջ փռած, բայց արդեն քանդված ասֆալտի նկարները երեկ՝ ժամը 20։21-ին եմ նկարել, և ընդամենը 3 ժամ անց քաղաքացիներից տեղեկացա, որ Գյուրջան փողոցում ասֆալտ են փռում առանց բիտումի։Ավելին11:4502.05.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 02.05.2026Մամուլի տեսություն 02.05.2026Ավելին11:4002.05.26 -
ՔաղաքականՀայ-թուրքական սահմանը մենք չենք փակել, մեր կողմից այն բաց է. Ռոբերտ Քոչարյան«Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին11:3502.05.26 -
ՄիջազգայինՌումինիան կործանիչներ է օդ բարձրացրել Ուկրաինայի հետ սահմանին«Պաշտպանության նախարարության ռադարները ֆիքսել են Իզմայիլի (Ուկրաինա) ուղղությամբ շարժվող ռուսական 20 անօդաչուների խումբ. օդային ոստիկանության մարտական ծառայության երկու F-16 կործանիչներ ժամը 02:00-ի սահմաններում թռիչք են կատարել Ֆետեշտիում գտնվող 86-րդ ավիաբազայից», - նշված է նախարարության կայքում: Որևէ ապացույց չի ներկայացվում, սակայն պնդվում է, որ վերգետնյա ռադարները Կիլիայի շրջանում ֆիքսել են անօդաչուներից մեկի կարճատև ներթափանցումը ազգային օդային տարածք: ՆԱՏՕ-ն ուժեղացրել է Ռումինիայի վրայով օդային տարածքի մոնիթորինգը՝ տեղակայելով վաղ նախազգուշացման լրացուցիչ համակարգեր: Ռումինիայի խորհրդարանն ավելի վաղ օրենք էր ընդունել, որը թույլ է տալիս խոցել երկրի օդային տարածքը խախտող անօդաչուները: Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Եվրոպայի երկրների օդային տարածքը խախտելու վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են:Ավելին11:2602.05.26 -
ՔաղաքականԻնձ համար պարզ էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիան միշտ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ է կապելու. Ռոբերտ ՔոչարյանԱյս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին11:1502.05.26 -
ՀասարակականԱրարատի մարզում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներԵրեկ՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են 65-ամյա Հարություն Յ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արա Զ․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից Արա Զ․-ի վիճակը գնահատվել է ծանր։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։Ավելին11:0402.05.26 -
ԱշխարհՄալին, Նիգերը եւ Բուրկինա Ֆասոն գործողություն են իրականացրել գրոհայինների դեմ․ Al ArabiyaՆրա տեղեկություններով՝ երեք երկրների բանակները զանգվածային օդային հարձակումներ են իրականացրել Մալիում զինյալների դիրքերի ուղղությամբ։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 25-ին ապօրինի զինված խմբավորումները Մալիում պետական հեղաշրջման փորձ են ձեռնարկել։ «Աֆրիկյան կորպուսի» ստորաբաժանումները թույլ չեն տվել իրականացնել պետական հեղաշրջումը և կանխել են քաղաքացիական անձանց զանգվածային զոհերը։ Երկրի անցումային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ֆուսեյնու Ուատտարան հայտարարել է, որ Բամակոն համակարգել է գործողությունները Բուրկինա Ֆասոյի և Նիգերի հետ՝ Սահելի պետությունների համադաշնության միասնական ուժերի շրջանակներում։Ավելին10:5102.05.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:4302.05.26 -
ՄիջազգայինԹրամփը խոստովանել է, որ ԱՄՆ զինվորականները լցանավերը գրավելիս իրենց ծովահենների պես են պահումԽոսելով ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական երկու տանկերների՝ Majestic-ի և Tifani-ի զավթման մասին, որոնք ընդհանուր առմամբ փոխադրում էին 3,8 միլիոն բարել նավթ, ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «զավթել են նավերը և վերցրել բեռը»։ «Մենք վերցրեցինք նավթը, դա շատ շահավետ բիզնես է։ Ո՞վ կմտածեր՝ մենք մեզ պահեցինք ծովահենների պես»,- հայտարարել է նա։ «Մենք ինչ-որ առումով ծովահեններ ենք, մենք խաղեր չենք խաղում»,- հավելել է նա։ Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին ուղղված նամակում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իրականացրել է ագրեսիայի ակտ և պետական ծովահենություն՝ զավթելով իրանական երկու առևտրային Majestic և Tifani նավերը և հափշտակելով 3,8 միլիոն բարել իրանական նավթ։ Թեհրանը ԱՄՆ-ի գործողությունները որակում է որպես «ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտում», մասնավորապես՝ 2(4) հոդվածի, և Անվտանգության խորհրդից պահանջում է միջոցներ ձեռնարկել։ Իրանն ընդգծում է, որ իրեն իրավունք է վերապահում «դիմակայել այդ լկտի գործողություններին»՝ միջազգային իրավունքին համապատասխան։Ավելին10:3202.05.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն մտադիր է ոչ թե համագործակցել Եվրոպայի հետ, այլ պատժել նրան․ PoliticoԻնչպես գրում է հրատարակությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «մեծամասամբ ուշադրությունը Ուկրաինայում շարունակվող հակամարտությունից տեղափոխել է» Իրանի դեմ ռազմական գործողության վրա։ Միևնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդի դժգոհությունը ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների նկատմամբ՝ իսլամական հանրապետության դեմ պատերազմում նրանց կողմից աջակցության բացակայության պատճառով, «դրդում է նրանց ավելի շուտ նվազեցնել կախվածությունը Վաշինգտոնից»։ «Թրամփի վարչակազմի և եվրոպական դաշնակիցների միջև տարաձայնությունները սկսում են անհաշտելի թվալ»,— ընդգծում է թերթը։ Politico-ի գնահատմամբ՝ ամերիկյան առաջնորդի քննադատությունը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հասցեին, այդ երկրում ամերիկյան ռազմական զորախմբի կրճատման պլանները, ինչպես նաև ապրիլի 29-ին Թրամփի զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վկայում են այն մասին, որ նա «տվյալ պահին ավելի շատ շահագրգռված է Եվրոպային դատապարտելով և, հնարավոր է, նույնիսկ պատժելով, քան նրա հետ համագործակցելով»։ Թերթի գնահատմամբ՝ «ցանկացած այլ պահի այս իրադարձություններից յուրաքանչյուրը կհանգեցներ ճգնաժամային հանդիպումների եվրոպական մայրաքաղաքներում», սակայն այնտեղ «հիմնականում կարծում են, որ երկինքն արդեն փլվել է, իսկ որոշ [եվրոպական] առաջնորդներ սկսել են հարմարվել» ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ներկա վիճակին։ Ապրիլի 29-ին Politico-ն, հղում անելով Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկացի պաշտոնյաներն արդեն չեն կարողանում հիշել, թե Սպիտակ տանը վերջին անգամ երբ է բարձրացվել Ուկրաինայի շուրջ բանակցությունների թեման, քանի որ ԱՄՆ բանակցողները հիմնականում կենտրոնացած են Իրանի վրա։ Նույն օրը ամերիկյան առաջնորդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է կրճատել Գերմանիայի տարածքում տեղակայված իր զորախումբը՝ չհստակեցնելով, թե ինչու վարչակազմը կարող է դիմել նման քայլի։ Հայտարարությունը հայտնվեց այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլերը քննադատաբար արտահայտվեց Իրանի դեմ Վաշինգտոնի ռազմական արշավի մասին՝ մատնանշելով ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությունը։ Մայիսի 1-ին Պենտագոնի ղեկավար Պիտ Հեգսեթը կարգադրեց 6-12 ամսվա ընթացքում Գերմանիայից դուրս բերել 5 հազար ամերիկացի զինվորականի։Ավելին10:2002.05.26 -
ՀասարակականԲորբոքվում են՝ Փաշինյանի անունը լսելիս. քաջարանցիները չեն վախենում նրան «խաբեբա» անվանելԱշխատավորի օրվա երևանյան ջերմությունը չի հասել Սյունիք: Մարդիկ, լսելով Հայաստանի իշխանության վստահեցումները, թե ծայրահեղ աղքատությունը վերացման եզրին է ու շատ շուտով այն պաշտոնապես կարձանագրվի, մատնացույց են անում հազար ու մի խնդիրները՝ խանութում ապրանքների բարձր գներից մինչև անվտանգային հարցեր:Ավելին10:1002.05.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:Ավելին10:0002.05.26 -
ՀասարակականՄայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավարԵրևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության։Ավելին09:4902.05.26