Լրահոս
Միջազգային
10:32
02.05.26
396

Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ զինվորականները լցանավերը գրավելիս իրենց ծովահենների պես են պահում

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ամերիկացի զինվորականները իրանական նավթով բեռնված տանկերները զավթելիս իրենց պահում են ծովահենների պես։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Ուեսթ Փալմ Բիչում (Ֆլորիդա նահանգ) տեղի Forum ակումբի անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ։

Խոսելով ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական երկու տանկերների՝ Majestic-ի և Tifani-ի զավթման մասին, որոնք ընդհանուր առմամբ փոխադրում էին 3,8 միլիոն բարել նավթ, ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «զավթել են նավերը և վերցրել բեռը»։ «Մենք վերցրեցինք նավթը, դա շատ շահավետ բիզնես է։ Ո՞վ կմտածեր՝ մենք մեզ պահեցինք ծովահենների պես»,- հայտարարել է նա։

«Մենք ինչ-որ առումով ծովահեններ ենք, մենք խաղեր չենք խաղում»,- հավելել է նա։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին ուղղված նամակում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իրականացրել է ագրեսիայի ակտ և պետական ծովահենություն՝ զավթելով իրանական երկու առևտրային Majestic և Tifani նավերը և հափշտակելով 3,8 միլիոն բարել իրանական նավթ։ Թեհրանը ԱՄՆ-ի գործողությունները որակում է որպես «ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտում», մասնավորապես՝ 2(4) հոդվածի, և Անվտանգության խորհրդից պահանջում է միջոցներ ձեռնարկել։ Իրանն ընդգծում է, որ իրեն իրավունք է վերապահում «դիմակայել այդ լկտի գործողություններին»՝ միջազգային իրավունքին համապատասխան։