Լրահոս
Միջազգային
11:26
02.05.26
444

Ռումինիան կործանիչներ է օդ բարձրացրել Ուկրաինայի հետ սահմանին

Img default alt hy

Ռումինիան շաբաթ գիշերը Ուկրաինայի հետ սահմանին օդ է բարձրացրել երկու F-16 կործանիչ՝ անօդաչու թռչող սարքերի խմբի պատճառով, հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության նախարարության ռադարները ֆիքսել են Իզմայիլի (Ուկրաինա) ուղղությամբ շարժվող ռուսական 20 անօդաչուների խումբ. օդային ոստիկանության մարտական ծառայության երկու F-16 կործանիչներ ժամը 02:00-ի սահմաններում թռիչք են կատարել Ֆետեշտիում գտնվող 86-րդ ավիաբազայից», - նշված է նախարարության կայքում:

Որևէ ապացույց չի ներկայացվում, սակայն պնդվում է, որ վերգետնյա ռադարները Կիլիայի շրջանում ֆիքսել են անօդաչուներից մեկի կարճատև ներթափանցումը ազգային օդային տարածք:

ՆԱՏՕ-ն ուժեղացրել է Ռումինիայի վրայով օդային տարածքի մոնիթորինգը՝ տեղակայելով վաղ նախազգուշացման լրացուցիչ համակարգեր: Ռումինիայի խորհրդարանն ավելի վաղ օրենք էր ընդունել, որը թույլ է տալիս խոցել երկրի օդային տարածքը խախտող անօդաչուները:

Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Եվրոպայի երկրների օդային տարածքը խախտելու վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են: