Լրահոս
2026-05-02
-
ԻրավականՈ՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական պատճառը. Ռոբերտ Ամստերդամ«Պատրաստել ենք ավելի քան 140 էջանոց զեկույց, որը նվիրված է Եվրամիության միջամտության խնդրին։ Այդ միջամտության ամենացայտուն օրինակը Երևանում մայիսի 4,5,6-ին սպասվող իրադարձություններն են։ Այն փաստը, որ ԵՄ քաղաքական գործիչների և այլ խումբը հավաքվում է Երևանում՝ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, միջամտության բացահայտ դրսևորում է»,- հայտարարել է միջազգային իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։Ավելին21:3702.05.26 -
ՀասարակականԲագրատ Սրբազանը բանտից շարունակում է մեր հանրությանը ծառայելԲագրատ Սրբազանը բանտից շարունակում է մեր հանրության հոգևոր-բարոյական վերականգնմանը ծառայել. բավական ծավալուն աշխատություն է պատրաստում ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ՊԱՏԵՐԱԶՄԻ և ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ մասին: Առաջինը կներկայացնենք ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մասին սուրբգրային և հոգևոր փորձառությունը` մաս առ մաս` հետևյալ բովանդակությամբ. Ա. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՐԺԵՔ Բ. ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ` Խաղաղության էությունը Գ. ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ` Արդար խաղաղություն Դ. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ` Խաղաղության երաշխիքը Ե. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Զ. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ։Ավելին21:3002.05.26 -
ՔաղաքականՀայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ ԶամորանԱյս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:Ավելին21:1502.05.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ը դիտարկում է Կուբայում ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը․ PoliticoԹերթն ընդգծում է, որ Միացյալ Նահանգները կուբայական կողմին հասկացրել է, որ իրենք «կարող են սպասել» իշխանության ամբողջական փոփոխությանը, սակայն Վաշինգտոնը կցանկանար, որ կղզու որոշ պաշտոնյաներ հրաժարական տան։ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը մարտի 5-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ հետագա գործողությունների կուրսի մշակմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո։ Ավելի վաղ նա բազմիցս պնդել էր, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը մոտ են անկմանը, քանի որ ԱՄՆ-ի ճնշման ներքո դադարեցվել են Վենեսուելայից կղզի-պետություն նավթի մատակարարումները։ Փետրվարի 27-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող են «բարեկամաբար վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ»։ Ինչպես մարտի 13-ին հայտնել էր Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, Հավանան և Վաշինգտոնը բանակցություններ են անցկացրել, որոնք «ուղղված են եղել երկկողմ տարաձայնությունների շուրջ երկխոսության միջոցով լուծումներ գտնելուն»։ Միևնույն ժամանակ, ինչպես փետրվարին տեղեկացրել էր Axios պորտալը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գաղտնի քննարկում է Ռաուլ Կաստրոյի թոռան՝ Ռաուլ Գիլյերմո Ռոդրիգես Կաստրոյի հետ կղզու ապագան։Ավելին21:0002.05.26 -
Միջազգային«Ի՞նչն է լավացել». Գերմանիայի կանցլերի աշխատանքի արդյունքների մասին հարցը դահլիճում ծիծաղ է առաջացրել«Պարոն Մերց, Դուք արդեն գրեթե մեկ տարի է, ինչ կանցլերի պաշտոնում եք… ի՞նչն է դարձել ավելի լավ քաղաքացիների համար այն պահից ի վեր, երբ Դուք ստանձնել եք կանցլերի պաշտոնը»,- միջոցառման վարողն ընթերցել է տարածաշրջանային պարբերականի ընթերցողներից մեկի հարցը:Ավելին20:5302.05.26 -
ՀասարակականՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցՄայիսի 2-ին, ժամը 15։03-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, վիրավոր արագիլ կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արագիլին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։Ավելին20:4502.05.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Թուլանում է Ադրբեջանը Եվրոպայում. Բաքուն ծանր գին կարող է վճարել հիստերիայի համարՀայլուր 20։30 Թուլանում է Ադրբեջանը Եվրոպայում. Բաքուն ծանր գին կարող է վճարել հիստերիայի համարԱվելին20:3002.05.26 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկումԱյսօր՝ մայիսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 37 փողոցի տներից մեկում ծուխ է նկատվում։Ավելին20:2402.05.26 -
ՔաղաքականՀիստերիան թանկ է նստելու Բաքվի վրա. Ադրբեջանի դիրքերը թուլանալու են միջազգային հարաբերություններումԱնկախ պաշտոնական Երևանի անգործությունից՝ Եվրախորհրդարանն իր ընդունած բանաձևով դատապարտել է Ադրբեջանին մշակութային ժառանգության ոչնչացման համար, Բաքուն այդ բանաձևի պատճառով խզել է կապերը եվրակառույցի հետ՝ այն որակելով հակաադրբեջանական: Այդ բանաձևում շեշտվում են նաև արցախահայության իրավունքների, հայ գերիների ազատ արձակման կարևորությունը: Բաքուն հակադարձում է, թե իբր Բաքվի բանտում պահվող հայերը լուրջ հանցանքներ են կատարել, արցախահայերը կամավոր են լքել իրենց տները:Ավելին20:1502.05.26 -
ՏնտեսականՀեղուկ գազ կա, բայց գինը չի իջնում. ադրբեջանական բենզինը թանկացել էԼցակայաններում հեղուկ գազ կա, բայց գները չեն իջել: «Հայլուր»-ի թղթակիցները մայրաքաղաքում շրջելով արձանագրել են, որ 270-280 դրամի սահմաններում է տատանվում հեղուկ գազի գինը: Վարորդները վստահ են՝ այս պահին մեր երկրում գազի դեֆիցիտ չկա, Լարսով բազմաթիվ բեռնատարներ են անցել, բայց գները չեն իջնում, որովհետև պետական վերահսկողությունն է թույլ: Հեղուկ գազի պակասից բենզինի գներն էլ են բարձրացել, անգամ ադրբեջանական բենզինը, որ ըստ էկոնոմիկայի նախարարի՝ օգնել է կայուն պահել Հայաստանում նավթամթերքի շուկան, թանկացել է ավելի քան 70 դրամով:Ավելին20:0002.05.26 -
Հասարակական«ԳԱԶ 2410»-ը բախվել է քարե պարսպին և կողաշրջվել․ զոհ կաԱյսօր ժամը 18:00-ի սահմաններում 21-ամյա Ռոբերտ Մ.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Նահապետավան գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին, փլուզել մի հատված և կիսակողաշրջվել։Ավելին19:4502.05.26 -
ՀասարակականԴվինի պատմական հողը կրկին կենդանացավ հավատքի շնչով և ազգային հիշողության կայծով․ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան«Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, սիրելի՛ ուխտավորներ և դվնեցիներ, այսօր մենք հավաքվել ենք պատմական մի վայրում՝ Սուրբ Հարության տոնի խորհրդով օծված այս հոյակերտ տաճարում։ Սակայն հոգևոր ցնծությանը գումարվում է նաև մի հուզիչ պատմական զգացողություն. այս տարածաշրջանը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից։Ավելին19:3202.05.26 -
ՔաղաքականՄենք այս իշխանության վերարտադրությունը կանխելու ենք. Իշխան ՍաղաթելյանԱյս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Ավելին19:2002.05.26 -
ՔաղաքականՁեր ժամանակ սփյուռքը շատ մտերիմ էր Հայաստանի հետ. Մերուժան Տեր- Գուլանյանը՝ Ռոբերտ ՔոչարյանինԳրող, հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։Ավելին19:1102.05.26 -
ՔաղաքականՀայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ ուժեղ Հայաստանում համաներում լինելու է․ Արամ ՎարդևանյանՈւժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքներին ամսական 150,000 դրամ աջակցություն պետք է ապահովվի Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից:Ավելին19:0402.05.26 -
ՔաղաքականՍերժ Սարգսյանի հետ որևէ պայմանավորվածություն չեմ ունեցել. Ռոբերտ ՔոչարյանԱյս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին18:5602.05.26 -
ՔաղաքականԴուք այսպիսի «խաղաղություն» ուրիշ որևէ տեղ տեսե՞լ եք. Քրիստինե ՎարդանյանԱյս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Ավելին18:4702.05.26 -
ՔաղաքականՈչ ոք չէր մտածի, որ մի օր Արարատն ու Արագածը կարող են իրար հետ «կռվել». Ռոբերտ ՔոչարյանՀանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին18:3502.05.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հայաստանում Wildberries-ը դուռն է փակում, գազն էլ չի էժանանում. «սև օրեր»՝ շուկայումՀայլուր 18։30 Հայաստանում Wildberries-ը դուռն է փակում, գազն էլ չի էժանանում. «սև օրեր»՝ շուկայումԱվելին18:3002.05.26 -
ՏնտեսականՌուսաստանը մեզ պատժո՞ւմ է. հայկական ապրանքը՝ Wildberries-ի ու Ozon-ի «սև ցուցակում»Ռուսական առցանց խանութները՝ Վալդբերիզն ու Օզոնը, փակել են իրենց դռները հայ վաճառողների առաջ: Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ մաքսային ձևակերպման կանոնների փոփոփոխություններն են պատճառը: «Ռուսաստանը պատժում է մեզ»,- կարծում են առցանց ճանապարհով ռուսական շուկայում ապրանքներ վաճառած հայ արտադրողները, որոնք զրկվել են օրական մի քանի տասնյակ ապրանք վաճառելու հնարավորությունից: Հայաստանի էկոնոմիկայի նախարարը երկու ընդդիմադիր ուժերի է մեղադրել ստեղծված իրավիճակի համար՝ առանց անուններ տալու ու հստակեցնելու, թե այդ ինչպես են նրանք ազդել Վայլդբերիզի քաղաքականության վրա: «Այս հարցն էլ ենք լուծելու»,- փոխարենը խոստացել է Պապոյանը:Ավելին18:1502.05.26