Լրահոս
Միջազգային
12:45
02.05.26
554

Զելենսկին ԱՄՆ-ի աջակցության բացակայության պատճառով որոշել է փոխել ռազմավարությունը․ Politico

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ ամենայնի, դադարեցրել է երկրի արևելքում հակամարտության շուրջ երկխոսության մեջ Վաշինգտոնին ներգրավված պահելու փորձերը և այժմ աշխատում է առանց ԱՄՆ-ի օգնության բանակցություններ վարելու ռազմավարության վրա։ Այս մասին հայտնել է Politico թերթը։

Նրա տեղեկություններով՝ այժմ Զելենսկին Թուրքիան դիտարկում է որպես Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների հիմնական հարթակ։

Ավելի վաղ թերթը, հղում անելով Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ամերիկացի պաշտոնյաներն արդեն չեն կարողանում հիշել, թե Սպիտակ տանը վերջին անգամ երբ է բարձրացվել Ուկրաինայի շուրջ բանակցությունների թեման, քանի որ ԱՄՆ բանակցողները հիմնականում կենտրոնացած են Իրանի վրա։