Լրահոս
Աշխարհ
10:51
02.05.26
165

Մալին, Նիգերը եւ Բուրկինա Ֆասոն գործողություն են իրականացրել գրոհայինների դեմ․ Al Arabiya

Img default alt hy

Աֆրիկյան Մալի, Նիգեր և Բուրկինա Ֆասո երկրների զինված ուժերը ռազմական գործողություն են իրականացրել զինյալների դեմ Մալիի հյուսիսում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

Նրա տեղեկություններով՝ երեք երկրների բանակները զանգվածային օդային հարձակումներ են իրականացրել Մալիում զինյալների դիրքերի ուղղությամբ։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 25-ին ապօրինի զինված խմբավորումները Մալիում պետական հեղաշրջման փորձ են ձեռնարկել։ «Աֆրիկյան կորպուսի» ստորաբաժանումները թույլ չեն տվել իրականացնել պետական հեղաշրջումը և կանխել են քաղաքացիական անձանց զանգվածային զոհերը։ Երկրի անցումային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ֆուսեյնու Ուատտարան հայտարարել է, որ Բամակոն համակարգել է գործողությունները Բուրկինա Ֆասոյի և Նիգերի հետ՝ Սահելի պետությունների համադաշնության միասնական ուժերի շրջանակներում։