Լրահոս
Հասարակական
22:36
18.04.26
175

Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և օտարերկրացու վարած «Lexus»-ը

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Առինջ գյուղի խաչմերուկում՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են 48-ամյա Անդրանիկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և ՌԴ քաղաքացի 27-ամյա Ստեփան Ա․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Անդրանիկ Հ․-ին օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։