Լրահոս
Միջազգային
21:51
18.04.26
155

Միջադեպ Օմանի ափերի մոտ. բեռնարկղանավը թիրախավորվել է անհայտ արկի կողմից

Img default alt hy

Օմանից 25 ծովային մղոն դեպի հյուսիս-արևելք բեռնարկղանավը (կոնտեյներատար նավ) խոցվել է անհայտ արկով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների կենտրոնի (UKMTO) հաղորդագրության մեջ։

«UKMTO-ն հաղորդում է ստացել միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Օմանից 25 ծովային մղոն դեպի հյուսիս-արևելք։ Բեռնարկղանավը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով վնասվել են որոշ բեռնարկղեր», - նշված է տեքստում։